Լինել գեղեցիկ, խնամված և ունենալ ձիգ ու սլացիկ մարմին. Երևանում գործող մարզասրահների ցանցը մայրիկներին առաջարկում է հատուկ ծառայություն

Գեղեցիկ մայրիկ

Բոլոր ժամանակներում կանայք ցանկանում են լինել գեղեցիկ, խնամված, ունենալ ձիգ ու սլացիկ մարմին։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել՝ այս արդյունքին հասնելու համար։ Իհարկե, պետք է մարզվել: Երևանում գործող Lady zone մարզասրահների ցանցում կարող են մարզվել միայն կանայք, ընդ որում՝ այն հարմարեցված է նաև այն կանանց համար, որոնք ունեն երեխաներ: Մարզասրահներում գործում է երեխաների անկյուն, որտեղ հոգատար դայակները հետևում են փոքրիկներին մինչև մայրիկը մարզվում է։ Այս անգամ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է  Lady zone մարզասրահների ցանցի պատասխանատու Նարինե Միրզոյանի հետ՝ պարզելու՝ ինչ ծառայություններ է մարզասրահն առաջարկում իր այցելուներին:

- Նարինե, որո՞նք են Lady zone-ի հիմնական ծառայությունները:

- Lady zone-ում գործում են մի շարք ծառայություններ: Մասնավորապես այցելուները կարող են օգտվել մարզասրահից և խմբային մարզումներից: Վերջինս ներառում է՝ TRX, Lower Body, ABS, Zumba, Yoga, Body correction, Fitness aerobics, Power step, Full Body Workout, Strong by Zumba: Այս ծառայություններին մենք մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Նշեմ, որ Lady zone-ն առաջարկում է նաև այլ ծառայություններ՝ գեղեցկության սրահ, մերսում, կոսմետոլոգիական ծառայություններ, SHR IPL էպիլյացիա:

 

- Կանանց հատկապես հետաքրքրում են նիհարեցնող պրոցեդուրաները: Ինչպե՞ս կարելի է նիհարել Lady zone-ի օգնությամբ, նիհարեցնող ի՞նչ ծրագրեր կան։

Lady zone-ում, իհարկե, կան նաև նիհարեցնող պրոցեդուրաներ՝ կրիոլիպոլիզ, կավիտացիա, LPG մերսում, RF լիֆթինգ, լինֆոդրենաժ պրեսոթերապիա, շոգեբաղնիք: Ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումները և ոլորտում առաջատար ֆիթնես ծրագրերը, այդ թվում՝ խմբակային մարզումները, անհատական մարզումները, յոգան, մարզասարքերով մարզումները կօգնեն հասնել ցանկալի արդյունքի: Բացի քաշի նվազեցումից, ունենք նաև խմբակային ուժային և մարզասարքերով մարզվելու այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսված են մկանային համակարգի պրկման և մարմնի կորեկցիայի համար:

 

- Ովքե՞ր են մարզիչները, ի՞նչ որակավորում ունեն:

- Մեր բոլոր մարզիչները աղջիկներ են, ովքեր ունեն միջազգային որակավորումներ: Ի դեպ, ցանկության դեպքում մեր մարզիչները կարող են կազմել նաև անհատական սննդակարգ:

 

- Կարո՞ղ են, արդյոք, պարապմունքներին մասնակցել նաեւ հղիներր։ Իրենց համար առանձին ծրագիր գործու՞մ է։ Երեխաներ ունեցող մայրերին ի՞նչ է առաջարկում մարզասրահը։

- Հղիների համար դեռ հատուկ ծրագրեր չունենք, սակայն շուտով նախատեսում ենք հղիների յոգա: Իսկ երեխաներ ունեցող մայրիկներին մարզասրահն առաջարկում է դայակի անվճար ծառայությամբ մանկական  խաղասենյակ,  որտեղ երեխաները կլինեն ապահով ձեռքերում մինչև մայրիկները կմարզվեն:

 

- Ի՞նչ փաթեթներ է առաջարկում Lady zone-ը։ Գնային ի՞նչ քաղաքականություն է գործում։

- Գնային համակարգը ճկուն է: Ստանդարտ փաթեթի պարագայում 12 այցն արժե 15000 դրամ, սակայն նշենք, որ փաթեթից բացի, լինում են նաև տարբեր ակցիաներ և առաջարկներ: