Ինչպես լինել նորաձև՝ կրելով ինքնատիպ և նմանը չունեցող զարդեր ու պայուսակներ․ «For me» բրենդի ֆենոմենը

Գեղեցիկ մայրիկ

Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել նորաձև և յուրօրինակ, իսկ դրա համար այսօր շատերը ցանկանում ու նախընտրում են կրել ձեռագործ իրեր՝ պայուսակ, զարդեր։ Հենց այդ նպատակով դիզայներ Լյուսի Պողոսյանը ստեղծեց «For me» աքսեսուարների բրենդը, որի հավաքածուներում յուրաքանչյուր կին կարող է գտնել յուրօրինակ, նորաձև ու չկրկնվող զարդեր և պայուսակներ։

Լյուսին «Իմ փոքրիկ»-ին պատմել է բրենդի ստեղծման և ապրանքատեսականու մասին։

 

- Ինչպե՞ս առաջացավ «For me» բրենդը ստեղծելու գաղափարը։

- Բրենդի գաղափարը, որպես այդպիսին, առաջացել է 2011 թվականին, երբ ստեղծեցի կանանց համար նախատեսված ձեռագործ զարդեր: Հետագայում զարդերը փոփոխության ենթարկվեցին․ 2018 թ․-ից սկսած՝ շուկայում ներկայանում եմ կաշվով և ձեռագործ ծաղիկներով պատրաստաված կրծքազարդերով: Նշեմ, որ զարդերը պատրաստելիս օգտագործվում է բնական և արհեստական կաշի, թավիշ, արծաթ, բյուրեղ, ապակի և այլ նյութեր։ Իսկ ապրանքատեսականին ներկայացված է ոչ միայն տեղական շուկայում, այլև արտերկրում՝ ԱՄՆ, Շվեյցարիա:  

Ինչ վերաբերում է անվանը, «For me» թանգմանաբար նշանակում է «Ինձ համար»։ For Me աքսեսուարները ստեղծվում են հենց այդ ոգով՝ դուք տեսնում եք ու ասում` «Այո՛, սա ինձ համար է»։

Տարբերանշանը, ինչպես նկատել եք, ֆլամինգո է, իսկ սլացիկ պարանոցով ֆլամինգոն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ թռչուններից մեկը։ Ի դեպ, մի հետաքրքիր պատմություն կա․  պարզվում է՝ 1950-ականներին ֆլամինգոներն իրենց չուի ժամանակ հանգստացել են Գեղարքունիքի մարզում գտնվող գետերից մեկի ափերին: Այդպիսի դրվագ կարելի է տեսնել «Тайна горного озера» ֆիլմում:

 

 

 

- Ձեր ապրանքատեսականին ներառում է կրծքազարդեր և պայուսակներ ո՞ր տարիքի կանայք են ձեր հաճախորդները։

- Կրծքազարդերից ծաղկայինները վինտաժային ոճի են, և պարզվում է, որ դրանք դուր են գալիս ավելի մեծ տարիքի կանանց, որոնք դրանց միջոցով, կարծես, հիշում են իրենց երիտասարդ տարիները: Այնուամենայնիվ, հիմնական կրողները տարբերվել ցանկացող երիտասարդ աղջիկներն են:

Բյուրեղներով և ապակիններով կրծքազարդերը, շնորհիվ իրենց ժամանակակից տեսքի, հմայում են հատկապես երիտասարդներին:

Cross Bag տեսակի պայուսակները թրենդային են, գունագեղ և տարբերվող. սրանք ևս կրում են երիտասարդները:

 


- Ինչպե՞ս է ծնվում նոր զարդ կամ պայուսակ ստեղծելու գաղափարը։ Շեշտը դնում եք հաճախորդի ճաշակի՞ վրա, թե՞ Ձեր ոճն եք թելադրում։

- Գաղափարը մեծապես կախված է տվյալ ժամանակի նորաձևության միտումներից: Իհարկե, բրենդը թելադրում է իր ճաշակը, սակայն հաշվի եմ առնում այն կրողի նախասիրությունները:

Զարդը կամ պայուսակը պատրաստելիս հիմնական շեշտը դնում եմ գեղեցիկի, կանացիության և յուօրինակության վրա: 

Աշխատանքներից շատերը չեն կրկնվում, այսինքն՝ այն կրողն արդեն գիտի, որ իր զարդից երկրորդը չկա։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր աքսեսուար պետք է գտնի իր տիրոջը:

 

 

 

 - Ի՞նչ նոր գաղափարներ կան, ի՞նչ սպասեն Ձեր զարդերի սիրահարներն առաջիկայում։

- Գաղափարները շատ են և ծնվում են ամեն օր: Դեռևս անակնկալ թող մնա, սակայն փոքր հուշում անեմ՝ շուտով «For me»-ն կներկայացնի տղամարդկանց համար նախատեսված շարք։

 

 

- Հավանաբար մեր ընթերցողներից շատերը հիմա փնտրում են «For me» բրենդը համացանցում, առաջարկում եմ հուշել՝ ինչպե՞ս և որտեղից ձեռք բերել Ձեր ապրանքանիշի իրերը։

- «For me»-ն հասանելի է «Nuar multibrand», «Made Fashion Corner» խանութներում, Bambak.shop և miraycollections.am օնլայն հարթակներում, ինչպես նաև «For me»-ն կարող եք գտնել ֆեյսբուքում և ինստագրամում։ Սիրով սպասում եմ մեր նորաձև հաճախորդներին։