Իտալիայում երեխաներին զգուշացրել են՝ «դպրոց չգաք, եթե պատվաստված չեք»: Այն ծնողները, որոնք կշրջանցեն օրենքն ու իրենց չպատվաստված երեխաներին դպրոց կուղարկեն, կտուգանվեն 500 եվրոյի չափով:

Հայաստանում պատվաստումներից հրաժարվելու միտում է նկատվում: Վերջին հինգ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում մոտ 4 տոկոսով:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ։ Նշենք, որ պատվաստանյութը անվճար է և պատվաստվելու համար անհրաժեշտ է մոտենալ տեղամասային պոլիկլինիկա։

Ներկայացնում է առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար:

Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով՝ բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր և ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ հանգստի, և չեն պատվաստվել կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ կամ հիվանդությունը հաստատված չէ լաբորատոր հետազոտությանբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ և առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:

Այլ հոդվածներ …

Գովազդ