Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին. վարակներ  

Փոքրիկիս պատվաստումները

Մանկական վարակներ (ինֆեկցիաներ)

Տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, փայ­տացում, կապույտ և հարկապույտ հազ, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային Բ վարակ, ռոտա­վիրուսային հիվանդություն, պնևմակոկային հիվանդություն, կարմրուկ, կարմրախտ, խո­զուկ, ահա այն վտանգավոր վարակները, որոնք կարող են բազմաթիվ երեխաների հի­վանդացման, հաշմանդամության և նույնիսկ մահվան պատճառ հանդիսանալ։ Դրանք համարվում են «կառավարելի», որով­հետև պատվաստումերի շնորհիվ կարելի է կանխել այդ վարակներով երեխաների հի­վանդացումը և տարածումը։

Տուբերկուլոզ (թոքախտ, պալարախտ)

 Այն վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը բակտերիան է (Կոխի ցուպիկը)։ Երեխաների համար շատ հաճախ վարակի աղբյուր են հանդիսանում նրա շրջապատում գտնվող հիվանդները։ Հիվանդությունը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճա­նապարհով, ուստի բազմամարդ, խիտ բնա­կեցված և սոցիալ-կենցաղային անբարենպաստ պայմանները նպաստում են վարակի տարածմանը։ Նման պարագայում չափազանց կարևոր է հիվանդի վարքը և պարզագույն հի­գիենայի կանոնների պահպանումը: Մինչև 2 տարեկան երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը կազմավորման փու­լում է, հետևաբար վարակը կարող է հեշտու­թյամբ տարածվել ամբողջ օրգանիզմով` առա­ջացնելով ծանր ընթացքով հիվանդություն։ Հիվանդությունը երեխաների շրջանում ըն­թանում է երկարատև հազով (երբեմն արյու­նախումով), ջերմությամբ, քրտնարտադրությամբ, ախորժակի վատացմամբ, գունա­տությամբ, հյուծվածությամբ, գերհոգնածու­թյամբ։ Երեխաների շրջանում տուբերկուլոզն ունենում է առավել ծանր ընթացք հատ­կապես մենինգիտի (ուղեղի թաղանթների բորբոքում), օրգանիզմի տարածուն ախտա­հարման դեպքում, որոնք էլ դառնում են մահ­վան պատճառ։

Մանկական վարակներ (ինֆեկցիաներ) 5 վիրուսային հեպատիտ «բ»

Լյարդի բորբոքում է, որի հարուցիչը վիրուս է։ Վարակն օրգանիզմ է թափանցում արյան միջոցով, ինչպես նաև սեռական ճանապար­հով։ Հիվանդության ախտանշաններն են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխու­մը, հոգնածությունը, թուլությունը, գրիպան­ման երևույթները, մկանների, հոդերի կամ ստամոքսի ցավերը, մաշկի, լորձաթաղանթ­ների, աչքերի դեղնությունը, լուծը, փորկա­պությունը, մեզի գույնի մգացումը («գարեջ­րիե գույն»), կղանքի սպիտակումը։ Երբեմն հիվանդությունը կարող է ընթանալ առանց կլինիկական ախտանիշների` հիվանդի համար աննկատ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նման աննկատ ձևերի 10% -ի, իսկ կլի­նիկորեն արտահայտված հիվանդների 40% -ի շրջանում հետագայում կարող են զարգանալ լյարդի բորբոքումեր, ցիրոզ, ինչպես նաև լյարդի ուռուցքներ։ Բավական հաճախ, հիվանդանալուց հետո, իսկ երբեմն նույնիսկ առանց հիվանդագին երևույթների առաջանում է, այսպես կոչված, 6 առողջ վարակակրություն, որը նշանակում է, որ տվյալ մարդը մնալով առողջ, կրում է հե­պատիտ Բ վարակը և հաճախ վարակի աղ­բյուր է հանդիսանում: Վարակակիր մայրը կարող է վարակել իր նորածնին ծննդաբերու­ թյան ընթացքում։

 

Պոլիոմիելիտ

Պոլիոմիելիտը ծանր վիրուսային հիվան­դություն է, որով հիվանդանում են ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ մինչև 3 տարեկան երեխաները։ Վիրուսն օրգա­նիզմ է թափանցում բերանով (սննդամթերքի, ջրի, կեղտոտ ձեռքերի միջոցով), որից հետո արագ բազմանում և ախտահարում է նյարդային համակարգը` առաջացնելով վեր­ջույթների, պարանոցի, գլխի, ինչպես նաև շնչական մկանների պարալիզ (մ­կանային թուլություն, կաթված)։ Ախտահարված նյար­դային բջիջներն այլևս չեն վերականգնվում, այդ իսկ պատճառով էլ վնասված մկանների ֆունկցիան այլևս չի նորմալանում։ Պոլիոմի­ելիտով հիվանդացած երեխաները, եթե չեն  մահանում, ապա դառնում են հաշմանդամ ողջ կյանքի ընթացքում։ Պոլիոմիելիտի դեմ կատարված բազմակի պատվաստումերի շնորհիվ` Հայաստանն այսօր համարվում է պոլիոմիելիտից ազատ երկիր։ Սակայն քա­նի դեռ աշխարհում գրանցվում են պոլիոմիելիտի դեպքեր, երեխաներին անհրաժեշտ է շարունակել պատվաստել։

 

Կապույտ եվ հարկապույտ հազ

Մանրէային հիվանդություն է, որով հիվան­դանում են հիմականում մինչև 5 տարեկան երեխաները։ Հիվանդությունը բավականին վտանգավոր է, հատկապես մինչև 3 տա­րեկան երեխաների մոտ։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Երեխայի մոտ սկսվում է թուլություն, հազ, ջերմության բարձրացում։ Հազն ուժեղանում է երեկոյան և գիշերային ժամերին։ Աստիճանաբար հազը դառնում է նոպա­յաձև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Հազի նոպաների ընթացքում երեխաները լարված են, կարող են առաջանալ արյունա­զեղումեր մաշկի վրա, աչքի մեջ, հնարավոր են քթային արյունահոսություններ, ակամա միզարձակում և այլն։ Նոպայաձև հազի ժա­մանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։ Սուր շրջանը տևում է 2-3 շաբաթ, որից հետո հիվանդու­թյան ընթացքը սկսում է մեղմանալ։ Հիվան­դությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հա­զը կարող է առաջացնել շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդու­ թյուններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխի­տը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

Գովազդ