Ինչու՞ է պետք պատվաստել երեխային. պատվաստումների ազգային օրացույց

Փոքրիկիս պատվաստումները

Պատվաստումերը լավագույն միջոցն են երեխաներին վարակներից պաշտպանելու համար։ Պատվաստումերն անհրաժեշտ են,

  • որպեսզի կանխարգելվի հիվան­դացման դեպքերը
  • որպեսզի կանխարգելվի մահը կամ հաշմանդամությունը
  • որպեսզի վարակներից պաշտպան­վեն բնակչության ստվար զանգ­վածները

Պատվաստանյութերը պատրաստված են հիվանդություն առաջացնող մանրէ­ներից, որոնք փոփոխված են այնպես, որ մարդկանց չվ­նասեն, բայց միաժամանակ ապահովեն վստահելի պաշտպանություն: Պատվաստանյութն օրգանիզմում առաջացնում է համապատասխան հակամարմիններ, որոնք բնական վարա­կի հետ հանդիպելու դեպքում պաշտ պանում են հիվանդանալուց։ Իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։ Վարակիչ հիվանդությունները շատ արագ են տարածվում։ Սակայն այդ տարածումը կարելի է կանգնեցնել մի­այն այն պարագայում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (90%-ից ոչ պակաս)։ Համայնքում որքան շատ են պատ­վաստված երեխաները (նաև մեծահասակները), այնքան պաշտպանված է համայնքի յուրաքանչյուր անդամը։

Ձեզ ենք ներկայացնում պատվաստում­ների ազգային օրացույցը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության երեխաները պատվաստումեր են ստանում։ Պատվաստումերը կատարվում են երեխային սպասարկող տարածքային բժշ­կական օգնություն և սպասարկում իրա­կանացնող կազմակերպություններում` պահպանելով համապատասխան պատվաստման կատարման կանոնները և ժամ­կետները։ Եթե պատվաստումերը կատարվում են թերի կամ ոչ ժամանակին երեխաների մոտ կայուն պաշտպանություն (իմունի­տետ) չի առաջանում։

ԲՑԺ-ն պաշտպանում է տուբերկուլոզից

ՎՀԲ-ն պաշտպանում է հեպատիտ Բից

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ (հնգավալենտ)-ը պաշտ պանում է դիֆթերիայից, կապույտ հազից, փայտացումից, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակից, հեպատիտ Բ-ից

Ռոտա-ն պաշտպանում է ռոտավիրուսային վարակներից

ՕՊՎ-ն պաշտպանում է պոլիոմիելիտից

Պնևմո-ն պաշտպանում է պնևմակոկային վարակներից /այս պատվաստումերը կկա­ տարվեն 2013 թվականից/

ԿԿԽ-ն պաշտպանում է կարմրուկից, կարմ­ րախտից և խոզուկից

ԱԿԴՓ-ն պաշտպանում է դիֆթերիայից, կապույտ հազից և փայտացումից

ԱԴՓ-ն պաշտպանում է դիֆթերիայից և փայտացումից

 

Երեխաները պատվաստումերը ստանում են ներարկումերի կամ խմելու ձևով։ Կան պատվաստանյութեր, որոնք կատարվում են միայն մեկ անգամ, կան պատվաստումեր, որոնք պահանջում են կրկնապատվաստում։ ԲՑԺ պատվաստումը, որը պաշտպանում է երեխային տուբերկուլոզի ծանր ձևերից, ստանում են նորածնային տարիքում ծնվելուց 0-48 ժամ հետո, քանի դեռ երեխան չի շփվել հիվանդների հետ։ Եթե երեխան ծննդատանը չի ստացել ԲՑԺ-ի պատվաստումը այս կամ այն պատճառով, ապա անհրաժեշտ է նրան պատվաստել որքան հնարավոր է շուտ։ Կարևոր է, որպեսզի Դուք իմանաք, որ պատ­վաստումից 2-3 շաբաթ հետո ներարկման տեղում առաջանում է թարախային բուշտ։ Հարկ չկա անհանգստանալու, այլ անհրա­ժեշտ է առաջացած վերքին դնել ստերիլ վիրակապ, որպեսզի այն չշփվի երեխայի հագուստի հետ։ Հետագայում՝ 5-6 ամսվա ընթացքում պատվաստված տեղում առաջանում է սպի։ Սա նորմալ ընթացքն է և նշանա­կում է, որ պատվաստումը կատարվել է լավ։ Այնուամենայնիվ, եթե Դուք անհանգստա­ ցած եք, դիմեք բժշկին կամ բուժքրոջը և կատարեք նրա խորհուրդները։ Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ։

Աղբյուրը՝ «Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին. այն ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ընտանիք» ձեռնարկ

Գովազդ