Ի՞նչ է կապույտ հազը

Փոքրիկիս պատվաստումները

Այս հիվանդության վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է:

Հատկապես վտանգավոր են համարվում հիվանդության սկզբնական փուլում գտնվող հիվանդները, հիվանդության առաջին 1-25 օրերը: Իսկ գաղտնի շրջանը 7-14 օր է: Հիվանդության տևողությունը շուրջ 6 շաբաթ է, ընթանում է 3 փուլով, որից առաջինի ժամանակ հարբուխ, փռշտոց, թեթևակի ջերմության բարձրացում ու հազ է լինում, որը անգամ հակահազային միջոցներից չի մեղմանում: 3 շաբաթում արդեն հազն ուժգնանում է, ու նոպայաձև բնույթ ստանում հատկապես գիշերային ժամերին:

3-4 շաբաթից արդեն լորձի անջատմամբ խեղդող հազ է զարգանում ու նոպայի ժամանակ հիվանդի դեմքը կարմրում է: Լեզուն բերանից կախվում է, հնարավոր է՝ լեզվի սանձիկը դրանից վնասվի, իսկ երբեմն էլ աչքի լորձաթաղանթի վրա արյունազեղում է նկատվում: Ի դեպ, կրծաքահասակ երեխաների մոտ նման նոպաներ չեն լինում, դրա փոխարեն մի քանի անգամ հազալուց հետո հնարավոր է, որ երեխայի կյանքին սպառնացող շնչառության կանգ առաջանա: Առողջացման փուլում հազը նվազում ու ավելի թեթև է դառնում, սակայն չի բացառվում, որ ամիսներ անց շնչուղիների վարակի հետ կրկին հայտնվի: Այս հիվանդության ամենահաճախ հանդիպող բարդությունը պնևմոնիան է, որը պայմանավորված է կապույտ հազի ցուպիկով:

Հիվանդությունը հատկապես ծանր են տանում երեխաները, ուստի վարակված երեխային առավելագույնս հանգիստ պետք է ապահովել, քանի որ արտաքին գրգռիչները կարող են հազի նոպայի պատճառ դառնալ (մանանեխի ծեփուկներ ևն): Մաքուր օդին պետք է հաճախ դուրս բերել հիվանդին ու նաև սենյակը հաճախ օդափոխել: Բուժումը պետք է իրականացնել մասնագիտական հսկողության ներքո, իսկ այս հիվանդության կանխարգելման համար կրկին պատվաստումն է խորհուրդ տրվում: Աքլորականչի նմանվող հազը իրականում վտանգավոր հիվանդություն է, որով հիմնականում վարակվում են մինչև 5 տարեկանները. Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհում ամեն տարի կապույտ հազով վարակվում է շուրջ 60 մլն մարդ, որոնցից 300 հազարը մահանում են: Հիվանդությունը հնարավոր չէ բուժել սովորական բրոնխիտի կամ մրսածության նման:

 

Աղբյուրը՝  Ankakh.com

Գովազդ