Անվճար պատվաստում գրիպի դեմ․ ովքեր առաջնահերթ պետք է պատվաստվեն

Փոքրիկիս պատվաստումները

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ։ Նշենք, որ պատվաստանյութը անվճար է և պատվաստվելու համար անհրաժեշտ է մոտենալ տեղամասային պոլիկլինիկա։

Հիշեք՝ բոլորը կարող են վարակվել գրիպի վիրուսով, բայց  խոցելի են հատկապես որոշ խմբերի պատկանող մարդիկ, որոնք գրիպով վարակվելու պարագայում հակված են ունենալ ծանր բարդություններ: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստել հատկապես երեխաներին, հղիներին և տարեցներին, ինչպես նաև որոշ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց: Բուժաշխատողները նույնպես պետք է առաջնահերթ պատվաստվեն՝ և՛ իրենց ապահովության, և՛ հատկապես խոցելի խմբերի պացիենտներին վիրուսի փոխանցման ռիսկը նվազեցնելու համար:

Կանխի՛ր գրիպը և գրիպից առաջացած բարդությունները։

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ