Իտալիայում չպատվաստված երեխաներին արգելում են դպրոց հաճախել

Փոքրիկիս պատվաստումները

Իտալիայում երեխաներին զգուշացրել են՝ «դպրոց չգաք, եթե պատվաստված չեք»: Այն ծնողները, որոնք կշրջանցեն օրենքն ու իրենց չպատվաստված երեխաներին դպրոց կուղարկեն, կտուգանվեն 500 եվրոյի չափով:

Այս մասին գրում է BBC-ն։

Իտալիայի իշխանությունները դիմել են այս կոշտ միջոցին՝ 0երկրում կարմրուկի դեպքերի աճի պատճառով։

Համաձայն, այսպես կոչված, «Լերենցինի օրենքի» (օրենքը անվանել են ի պատիվ երկրի առողջապահության նախկին նախարարի, որն ընդունել է այն)՝ նախքան դպրոց ընդունվելը երեխաները պարտադիր պետք է զննում անցնեն և պատվաստվեն որոշ հիվանդությունների դեմ։ Եվ այն երեխաները, որոնք չեն ստանա օրենքով սահմանված պատվաստումները, պարզապես չեն ընդունվի դպրոց։

Չպատվաստված երեխաների հայտնաբերման ստուգումները դպրոցներում սկսվել են մարտի 10-ից:

 

Գովազդ