4 հարց և 4 պատասխան պատվաստումների մասին

Փոքրիկիս պատվաստումները

Կարելի՞ է արդյոք պատվաստել երեխային, եթե նա ջերմում է կամ ընդհանուր առմամբ վատ է զգում իրեն։ Ո­՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային։ Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և երեխայի վիճակը սուր չէ, երեխան կարո՞ղ է պատվաստվել։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները մի քանիսն են. ա. եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, սուլող շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում կոնկրետ տվյալ պատվաստանյութով, բ. եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ-ի, չարորակ նորագոյացությունների, իմունիտետը ճնշող դեղամիջոցներվ և ճառագայթային բուժման արդյունքում), գ. եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ կամ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվատում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։ Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է այս նպատակով կազմավորված հանձնաժողովի կողմից։

 

Ինչու՞ է անհրաժեշտ պատվաստել երեխային այդքան վաղ տարիքում։

 

Մինչև 5-6 ամսական երեխան շատ ավելի հեշտ է տանում պատվաստումը, քան ավելի մեծ տարիքում, քանի որ շփումն է մեծանում արտաքին աշխարհի հետ և սկսում են դուրս գալ ատամները։

 

Կարելի՞ է պատվաստել 7 ամսական ծնված երեխաներին։

Եթե նորածնի մոտ չկան առողջական վիճակի կամ քաշի հետ կապված հակացուցումներ, միանշանակ երեխան պետք է իր պատվաստումները ստանա։

 

Կարելի՞ է պատվաստել կրծքով կերակրվող երեխաներին։

Ներարգանդային կյանքում, ինչպես նաև մայրական կաթի միջոցով նորածնին փոխանցվում են հակամարմիններ, որոնք պաշտպանում են նրան որոշ հիվանդություններից, սակայն ոչ լիարժեք։ Ճիշտ է, կրծքի կաթով սնվող երեխան կարող է ավելի թեթև տանել վարակը, սակայն վտանգի (հատկապես մահվան) ռիսկը շատ բարձր է։ Ուստի, առավել կարևոր է վարակների հանդեպ դիմադրողականությունն ապահովել պատվաստումների միջոցով։

 

Աղբյուրը՝ ՈՒՆԻՍԵՖ. «Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին» ձեռնարկ

Գովազդ