Բոստոնի հետազոտողների ուսումնասիրությունը բացառում է պատվաստանյութի բացասական ազդեցությունը պտղաբերության վրա. Armenpress

Փոքրիկիս պատվաստումները

Բոստոնի հետազոտողները մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ եզակի ուսումնասիրություն են իրականացրել, որը փաստում է, որ այն չի առաջացնում պտղաբերության հետ կապված խնդիրներ, այլ կարող է նույնիսկ խթանել որոշ կանանց մոտ պտղաբերությունը:

Բոստոնում իրականացված իր տեսակի մեջ առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի և պտղաբերության հնարավորությունների ընդհանուր կապը շատ փոքր է, բացառությամբ նախկինում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ ունեցող կանանց շրջանում: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կապված են ցածր պտղաբերության մակարդակի հետ, սակայն նույն կանայք, որոնք պատվաստված են եղել, ունեցել են նույն հղիանալու հավանականությունը այն կանանց նման, որոնք սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ երբևէ չեն ունեցել: Հետևաբար՝ հետազոտողները եզրակացրել են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները պաշտպանողական ազդեցություն ունեն պտղաբերության վրա:

«Մեր ուսումնասիրությունը պատվաստանյութի ոչ մի բացասական ազդեցություն չի գտել պտղաբերության մակարդակի վրա, և այն, փաստորեն, ցույց է տվել, որ նրանք պաշտպանողական դեր են կատարում այն անձանց շրջանում, ովքեր ունեն սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներ», - ասել է հետազոտության հեղինակ և Բոստոնի հասարակական առողջության համալսարանի հետազոտող Քեթրին Մաքիներնեյը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանը փաստեց, որ պատվաստանյութը չի կարող անպտղության պատճառ դառնալ, քանի որ նման կարգի պատվաստանյութ Հայաստանը վաղուց է օգտագործում:

«Կան գենետիկորեն ստացված պատվաստանյութեր, որոնք որևէ խնդիր մինչ այսօր չեն առաջացրել: 1999 թվականից մինչ այսօր մենք օգտագործում ենք Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը, որը նույն տեխնոլոգիայով և սկզբունքով է ստացվում, ինչ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը, և կարող եմ ասել նույնիսկ ամենաանվտանգ պատվաստանյութերից մեկն է համարվում»,-ասաց նա: Սահակյանը նշեց, որ եթե պատվաստանյութն ուղղված է կնոջ մոտ սեռական ուղիների վարակի դեմ, հավանական չէ, որ այն անպտղության պատճառ կարող է լինել: Իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատուն, սակայն, տեղեկացրեց, որ Հայաստանում պատվաստումների տարիքային շեմի բարձրացումից հետո մարդու պապիլոմավիրուսի դեմ 6200 պատվաստված ունենք:

«Հետպաստվաստումային շրջանը բոլորի մոտ անցել է շատ բարենպաստ, չենք ունեցել լուրջ դեպք, բոլորի ինքնազգացողությունը շատ լավ է»,-նշեց նա: Գայանե Սահակյանն ընդգծեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստման լիցենզավորումից տասը տարի հետո պատվաստվածների շրջանում հակամարմինների ֆիլտրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն բավական աննշան է իջել: «Ենթադրվում է, որ առաջնային, բազային երկու, երեք դեղաչափն ամբողջ կյանքի համար է: Չկա նման հետազոտություն, որ ինչ-որ ժամանակ անց անհրաժեշտ է դուստր դեղաչափ»,-ասաց նա: ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը շատ երկրներում է ցույց տվել իր արդյունավետությունը:Գ

Սահակյանը բերեց Ավստրալիայի, Անգլիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի փորձը, որտեղ պատվաստումների արդյունքում նախաքաղցկեղային վիճակը բավական նվազել է: Մարդու պապիլոմավիրուսի ավելի քան 100 տարբեր տեսակ կա, որոնց շուրջ 40-ը ազդում են սեռական օրգանների վրա: Կախված առաջացրած երևույթներից՝ ՄՊՎ-ի տարբեր տեսակներ դասակարգվում են որպես բարձր ռիսկի կամ ցածր ռիսկի տեսակներ: Օրինակ՝ ՄՊՎ-ի որոշ տեսակներ կարող են առաջացնել գորտնուկներ կամ կոդիլոմաներ: Այլ տեսակներն էլ կապված են արգանդի վզիկի քաղցկեղի հետ: Դեպքերի 99%-ը ցույց է տալիս, որ արգանդի վզիկի քաղցկեղը առաջանում է նախկինում տարած ՄՊՎ-ի բարձր ռիսկային տեսակների վարակի հետևանքով: ՄՊՎ վարակը հաճախ ոչ մի ախտանիշ չի առաջացնում և ինքնուրույն անցնում է:

Սակայն ՄՊՎ-ի որոշ բարձր ռիսկային տեսակներ կարող են առաջացնել հյուսվածքների ոչ նորմալ աճ, ինչպես նաև այլ բջջային փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի: ՄՊՎ-ի այլ տեսակներ կարող են առաջացնել սեռական գորտնուկներ, մաշկային գորտնուկ և կ ոնդիլոմա, հեշտոցի քաղցկեղ, հետանցքի քաղցկեղ կամ առնանդամի քաղցկեղ, ինչպես նաև գլխի և վզիկի որոշ քաղցկեղներ, կոկորդի պապիլոմաներ (գորտնուկներ՝ձայնալարերի վրա)։ 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ