Գերմանիայի կառավարությունն ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին. Armenpress

Փոքրիկիս պատվաստումները

Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին:

Այդ մասին ասված Է նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2020 թվականի մարտից ծնողներն իրենց երեխաների մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուց առաջ պետք Է ներկայացնեն այն բանի հաստատումը, որ երեխան պատվաստված Է կարմրուկի դեմ: 

Պատվաստում կսահմանվի նաեւ դայակների, մանկապարտեզների, դպրոցների անձնակազմի, բժշկական եւ այլ հասարակական հիմնարկությունների, այդ թվում փախստականների կենտրոնների աշխատակիցների համար: Խախտողներին սպառնում Է տուգանք մինչեւ 2,5 հազար եվրո: Երեխաներին, որոնք պատվաստված չեն լինի, պարզապես չեն ընդունի մանկարպարտեզ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ