Lragir.am-ի հարցերին պատասխանել է Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը:
- Տիկին Սահակյան, հանգստի սեզոնին Հայաստանից շատերն են մեկնում Վրաստան: Ըստ տեղեկությունների՝ այնտեղ կարմրուկի համաճարակը շարունակվում է: Արդյոք ՀՀ քաղաքացիները պատշաճ իրազեկված են այդ մասին:
- Նախորդ տարվանից այդ աղմուկը իրենք են բարձրացրել: Եթե անկեղծ լինեմ, ես հատուկ չէի շեշտադրի Վրաստանը, որովհետև եվրոպական երկրների և Ուկրաինայի համեմատ այս պահին Վրաստանում իրավիճակը համեմատաբար բարվոք է: Ճիշտ է, իրենք դեռևս նախորդ տարվանից հայտարարել էին, որ իրենց մոտ համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով սուր է, բայց մենք տեղյակ ենք, որ նախորդ տարվա անհանգստացնող իրավիճակը չէ: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բուլղարիան, Վրաստանի իրավիճակն այդքան էլ վտանագավոր չէ:
Բայց եթե անգամ հատուկենտ դեպքեր են գրանցվում, կապ չունի, իրենց հանգիստը կազմակերպողները բոլոր դեպքերում պետք է նկատի ունենան, որ մեկնում են այլ երկիր, որտեղ համաճարակային իրավիճակն անհանգիստ է և պետք է իրենք պատրաստ լիենեն դրան: Մեկնողները պետք է այնպես անեն, որ իրենց հանգիստն անհանգստություն չդառնա:
- Պատրաստ լինելը պատվաստվե՞լն է:
- Այո, կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում: Եթե երեխաներ կան մեկնողների թվում, ովքեր ունեն պլանային պատվաստումներ, ճանապարհորդելու հետ կապված կարող են որոշ ժամանակահատված առաջ պատվաստվել: Այդ թույլտվությունը երկրում գործում է, որ ճանապարհորդներին թույլատրվում է մի փոքր շուտ իրենց պատվաստումն ստանալ: Իսկ եթե մեծահասակ է, ով չի հիշում իր պատվաստումային կարգավիճակի մասին, բոլոր դեպքերում ճանապարհորդներին առաջարկվում է երկու դեղաչափ, բայց մեկնելուց առաջ գոնե մեկ դեղաչափ կարող են պատվաստվել, որը 95 տոկոս պաշտպանվածություն կապահովի:
- Մեր սահմանային կետերում պատշաճ հսկողություն կա՞, որպեսզի նշված երկրներից վարակը չներթափանցի Հայաստան:
- Սահամանային անցումային կետերում հսկողություն իրականացնելն Առողջապահության նախարարության լիազորություններից դուրս է: Դա տեսչական մարմնի գործառույթն է, բայց մարդիկ երկրից դուրս գալուց կամ մուտք գործելիս սահմանային անցումային կետում կարող են չիմանալ, որ իրենց առողջության նկատմամբ հսկողություն է սահմանվում, որվհետև այնտեղ կան ջերմակառավարման հսկողության սարքավորումներ, որոնք միանգամից ֆիքսում են, եթե մարդու մոտ կա ջերմության բարձրացում: Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ դա այնքան էլ արդյունավետ միջոց չէ, քանի որ անձը, եթե վատ է զգում, ջերմություն ունի սահմանն անցնելիս կարող է դեղամիջոց օգտագործել, ջերմությունը կարգավորվի, նոր անցնի սահմանը:
Սա շատ սուբյեկտիվ, ոչ արդյունավետ միջոցառում է: Ամենաճիշտն այն է, որ քաղաքացին իր առողջության մասին հոգա և իր հանգիստը կազմակերպելուց ամեն միջոց ձեռնարկի, որպեսզի խնդիրներ չլինեն: Նախքան մեկնելը պետք է տվյալ երկրի համաճարակային վիճակն ուսումնասիրեն, թե տվյալ երկիրն ինչ հիվանդությունների առումով է անբարենպաստ վիճակում: Եվ ըստ այդմ մարդիկ պետք է նախապատրաստված դուրս գալ:
- Իսկ հասարակությունը բավարար չափով իրազեկվա՞ծ է:
- Բավական ակտիվացել է մեր բնակչությունը, մենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ունենք ճանապարհորդների կաբինետ, և ըստ դիմելության կարող ենք ասել, որ մարդիկ ակտիվ են: Այդ կաբինետում և ճանապարհորդների պատվաստումներ են կազմակերպվում, և խորհրդատվություն ու տեղեկատվություն է տրամադրվում մարդկանց ըստ երկրների: Մենք պարբերաբար հաղոդրումներ ենք պատրաստում, տեղեկատվություն ենք հրապարակում, մամուլի ասուլիսներ ենք տալիս, այսինքն՝ անընդհատ խոսում ենք այդ մասին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: