Ժամկետանց պատվաստանյութի մասին հրապարակման հիմքով հարուցվել է վարչական վարույթ․ ԱՆ

Փոքրիկիս պատվաստումները

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամկետանց պատվաստանյութի մասին հրապարակման հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

Հիմք ընդունելով համացանցում տեղ գտած քաղաքացու ահազանգն առ այն, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում երեխային պատվաստման գործընթացում փորձ է արվել կիրառել պոլիոմելիտի ժամկետանց պատվաստանյութ, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ։ 

Ըստ այդմ՝ սահմանված ժամկետում իրականացվում է զննում՝ ՀՀ առողջապահության նախարարի 2008թ․ հոկտեմբերի 15-ի 20Ն հրամանով հաստատված՝ ՀՀ-ում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրազեկման համար սահմանված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ 

Վարչական վարույթի արդյունքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 

Նկատի առնելով պատվաստումների կարևորագույն նշանակությունը և դրանց գործընթացն առավելագույն բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը՝ պատվաստումներին առնչվող ցանկացած տեղեկատվություն դիտարկման հիմք է դառնում՝ բացառելու խնդիրները և հանրության շրջանում ոչ հավաստի տեղեկատվության տարածումը։

Գովազդ