Ի՞նչ է նոր կորոնավիրուսը. կարևոր խորհուրդներ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից․ Aliq.ge

Փոքրիկիս պատվաստումները

«Բաց հասարակության Վրաստան» (Open Society Georgia Foundation) հիմնադրամը հրապարակել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կողմից  պատրաստված գրքույկը, որի նպատակն է  ապահովել տեղեկատվություն Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար «Covid-19» վարակի մասին:

Խորհրդատվություններ ծնողների, դաստիարակների և հետաքրքրված անձանց համար: 

COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, Չինաստանում, Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում և այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում վարակի մի քանի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Առողջապահության փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին սակավ տեղեկատվությունը և այն փաստն, որ այն կարող է առաջացնել ծանր հիվանդություն և զարգանա թոքաբորբ:

 Ինչպե՞ս է տարածվում COVID-19-ը: Վիրուսը տարածվում է`

  • Կաթիլային ճանապարհով` հազով, փռշտոցով;
  • Աչքին, բերանին և քթին չլվացված ձեռքով հպվելով;
  • Հիվանդացածների հետ սերտ շփումով` հպում, ձեռքսեղմում;
  • Հազվադեպ դեպքերում կղանքների հետ շփումով:

   Որո՞նք են COVID-19-ին բնորոշ ախտանիշները:

  • COVID-19-ի ախտանիշներն են բարձր ջերմությունը, հազը և շնչառության դժվարացումը, սակայն այն կարող է ընթանալ նաև անախտանիշ:
  • Որոշ դեպքերում այն հնարավոր է ընթանա ավելի ծանր և զարգանա թոքաբորբ կամ շնչառության դժվարացում:
  • Առկա տեղեկատվությամբ, COVID-19-ով վարակված հիվանդների մոտ ախտանիշները հայտնաբերվում են վիրուսով վարակվելուց 2-14 օր հետո:

 Ովքե՞ր են գտնվում COVID-19-ով վարակվելու վտանգի տակ:

  • Անձինք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են COVID-19-ի բարձր տարածման գոտում:
  • Անձինք, ովքեր սերտ շփման մեջ են գտնվում վարակված անձանց հետ:
  • Առկա տեղեկատվությամբ, բարձր վտանգի տակ են գտնվում տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձինք:

Հիվանդանու՞մ են արդյոք երեխաները COVID-19-ով:

  • Քանի որ վիրուսը նոր է, դեռ չկա բավականաչափ տեղեկատվություն այն մասին, թե որքանով է վտանգավոր այն երեխաների կամ հղիների համար: Առկա տվյալներով, վիրուսով վարակվում է ցանկացած տարիքի անձ, սակայն երեխաներում տարածումը համեմատաբար ցածր է: Հիվանդության մահացու ելքն երեխաների շրջանում շատ հազվադեպ է, մեծամասամբ հանդիպում է տարեց և հարակից քրոնիկական հիվանդություններ (օր.` շաքարախտ, սրտանոթային և շնչառական հիվանդություններ և այլն) ունեցող անձանց մոտ:
  • Ինչպե՞ս պետք է վարվեք, եթե երեխան ունի COVID-19-ին նման ախտանիշներ:
  • Դիմեք բժշկական ծառայությանը: Սակայն, հիշեք, որ ներկայումս գրիպի սեզոնն է և COVID-19-ի ախտանիշներն, ինչպիսիք են բարձր ջերմությունը և հազը, բնորոշում են նաև գրիպին կամ սովորական մրսածությանն, որը համեմատաբար ավելի շատ է տարածված:

Պահպանեք ձեռքերի և շնչառական հիգիենայի կանոններն, ինչպիսիք են ձեռքերի պարբերարաբար լվացումը և վստահ եղեք, որ երեխային կատարվել է օրացույցով սահմանված բոլոր պատվաստումներն, որպեսզի երեխան պաշտպանված լինի այլ վիրուսային և բակտերիական վարակներից:

  • Ինչպես գրիպի և այլ շնչառական վարակների դեպքում, եթե ձեր կամ ձեր երեխայի մոտ հայտնաբերվել են ախտանիշներ, ժամանակին դիմեք բժշկի, խուսափեք հասարակական հավաքատեղիներից (աշխատավայր, դպրոց, հասարակական տրանսպորտ և այլն), որպեսզի չվարակեք ուրիշին:

Պե՞տք է արդյոք երեխային ուղարկել մանկապարտեզ կամ դպրոց:

  • Եթե երեխան ունի ախտանիշներ, դիմեք բժշկի և հետևեք նրա հրահանգներին: Ինչպես գրիպի և այլ շնչառական վարակների ժամանակ, հանգստացրեք ախտանիշներ ունեցող երեխային տանը և խուսափեք հասարակական հավաքատեղիներից, որպեսզի չվարակեք ուրիշին:
  • Երեխայի դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը կարևոր է, եթե չի նկատվում ոչ մի ախտանիշ, ինչպիսիք են բարձր ջերմությունը և հազը կամ չեք ստացել պաշտոնական խորհրդատվություն, որը վերաբերում է ձեր երեխայի կրթական հաստատությանը:
  • Սովորեցրեք երեխաներին ձեռքերի և շնչառության հիգիենայի պահպանման կանոնները դաստիարակչական հաստատություններում, դպրոցներում և այլ վայրերում:

Կա՞ արդյոք բուժում COVID-19-ի դեմ

  • Այս փուլում չկա հատուկ բուժիչ միջոց, որը խորհուրդ է տրվում COVID-19-ի կանխարգելման և բուժման համար: Սակայն, վիրուսով վարակված մարդկանց կմատուցվի համապատասխան բժշկական ծառայություն` հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը: Պատրաստուկ ստեղծելու համար ընթանում են հետազոտություններ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ