«Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս». Ձախորդ փանոսի հեքիաթն այսուհետեւ ոչ միայն հնարավոր է կարդալ կամ լսել, այլեւ դիտել: Հնարավորությունն ընձեռում է հայկական ժողովրդական հեքիաթների ամենահայտնի հեղինակի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:

Ապագայի դպրոցի, կրթության, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ նոր, ինքնատիպ և ուշարժան մոտեցումների ենք ծանոթանում մեր օրերում: Դրանցից մեկն էլ  երաժիշտ, փիլիսոփա և «Համալիր ալիքային դասի» հեղինակ, «Յոթ բանալի» դպրոցի հիմնադիր Միխայիլ Կազիննիկի ստեղծած համակարգն է,  որի մասին հեղինակի հոդվածը ներկայացված է ստորև. 

«Խլել երեխաների մանկությունը՝ նրանց հսկայական ինֆորմացիա հաղորդելու համար. դա հանցագործություն է». Միխայիլ Կազիննիկ

Դպրոցը հարկավոր է փոխել, քանզի այն դարձել է աներևակայելի տգիտության պատճառ

Միխայիլ Կազիննիկը պատմում է, թե ինչու է դպրոցը նմանվել ինքնաթիռի ուղեկցորդուհու, ինչու ֆիզիկայի ուսուցիչը պետք է խոսի Բախի մասին և թե ով է երեխաներից խլում նրանց կյանքի լավագույն տարիները:

Իմ պատանեկության տարիներին ուսուցիչներն ավելի գիտակ էին, քան այժմ: Կրթությունն ավելի հիմնավոր էր: Եվ այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ բավական մեծ ժամանակ կորել է իզուր: Ցավ եմ ապրում մանկության համար, որը պարունակում է այնքան ավելորդ ինֆորմացիա:

Ես մարդկանց հարցնում եմ, թե ինչ  գնահատական են ունեցել պատմությունից: Պատասխանում են՝ «հինգ»: Այնուհետև հարցնում եմ. «Ի՞նչ է նշանակում նախապաշտպանություն»: Պատասխանը հիշում է միայն պատմության ուսուցիչը: Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչի համար էր նախապաշտպանության մասին իմ դասը: Ինչո՞ւ էր դա հարկավոր, եթե ոչ ոք և երբեք ոչ մի նախապաշտպանություն էլ չի հիշում:  

Ճիշտ այնպես, ինչպես ինքնաթիռում ուղեկցորդուհին պատմում է անվտանգության կանոնների մասին: Անշուշտ, այդ կանոնները ոչ ոք չի մտապահում: Չի եղել այնպիսի մի դեպք, երբ ուղևորը հագել է այդ ամենը, լողալով փրկվել, իսկ հետո հայտարարել. «Ինքնաթիռն ընկավ, բոլորը զոհվեցին, իսկ ես փրկվեցի, որովհետև ուշադիր լսել էի ուղեկցորդուհուն»: Մեր դպրոցն ինձ հիշեցնում է այդ ուղեկցորդուհուն, որը միշտ պարտավոր է ամեն ինչի մասին պատմել:

Ներկայիս դպրոցն իրականում անցած դարերի դպրոց է, դպրոց, որը բացարձակապես օրինական չէ: Նախկինում ամեն ինչ պարզ էր. չկար ինֆորմացիայի որևէ այլ աղբյուր՝ ուսուցիչներից բացի: Իսկ հիմա բոլոր ուսուցիչներն իրենց գիտելիքներով ամոթով կմնան համացանցի առաջ:  Աշխարհագրության ոչ մի ուսուցիչ, նույնիսկ ամենափայլունը,  չի տիրապետում համացանցում եղած ինֆորմացիայի նույնիսկ մեկ միլիարդերորդ մասին:

Ցանկացած նորմալ երեխա համակարգիչ կմտցնի բանալի բառը և կստանա միլիոն միավոր ինֆորմացիա, իսկ աշխարհագրության խեղճ ուսուցիչն առաջվա նման հանձնարարում է կարդալ և պատմել դասագրքի 117րդ էջը:  Բացարձակ անհեթեթություն:

Դպրոցը հարկավոր է փոխել, քանզի այն դարձել է աներևակայելի տգիտության պատճառ

Դա պարզապես ահավոր է և, ներեցեք տափակաբանության համար, տարեցտարի դառնում է ավելի ու ավելի ահավոր: Մենք խլում ենք երեխաների կյանքի լավագույն տասը տարիները: Իսկ ի՞նչ ենք ստանում արդյունքում: Ստաս Միխայլովի և Լեդի Գագայի երկրպագուներ: Մինչդեռ այդ երեխաները տասը տարի սովորել են Պուշկինի, Տյուտչևի պոեզիան, սովորել են Մոցարտ, երգել երգչախմբում, ուսումնասիրել են հանճարեղ գործեր, որոնք երբեմն  նույնիսկ մեծահասակներին են անհասանելի: Սովորել են բարձրակարգ պոեզիա և երաժշտություն, տրամաբանական մտածողություն, ապացուցել թեորեմներ: Սակայն այդ ամենից հետո կյանք է մտնում այնպիսի մեկը, որը նույնիսկ հինգ հնչյուն չի կարող կապել իրար, ում ուղեղի աջ և ձախ կիսագնդերը երբևէ չեն շաղկապվում, ում խոսքը հագեցած է այնպիսի բառերով, որոնք որեւէ մանկավարժ չի ուսուցանել:

Դպրոցը չի համապատասխանում հասարակության պահանջներին: Միակ փրկությունը այլ՝ ապագայի դպրոցն է: Ցանկացած առարկա դասավանդվելու է մյուս առարկաներից անբաժան: Չկան իրարից անջրպետված առարկաներ, գոյություն ունի աշխարհի մեկ համայնապատկեր, որն էլ ծնում է ինչպես նոբելյան դափնեկիրներ, այնպես էլ պարզապես նորմալ մտածողությամբ օժտված մարդկանց: Իդեալական դպրոցը ստեղծում է համայնապատկերային տեսլական, վերարտադրում մտածողությունն ասոցիատիվ կապերի իր ողջ հարստությամբ: Իմ «Յոթ բանալի» դպրոցում բոլոր դասերը համալիր-ալիքային են, նրանք շաղկապված են մեկ միասնական հասկացությամբ, երևույթով, առարկայով: Դասը կարող է տևել մի ամբողջ օր, այն վարում են բոլոր ուսուցիչները, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են տվյալ երևույթին:

Միջառարկայականի առավելությունը

Ինչո՞ւ եմ ես խոսում միանգամից մի քանի ուսուցիչների մասին: Շատ նվաստացուցիչ է յուրաքանչյուր ժամի վազել մի դասարանից մյուսը՝ ամեն անգամ փոխելով մթնոլորտը և վերափոխվելով: Սովորական դպրոցում ուսուցիչը չի հարաբերում այլ ուսուցչի և նրա առարկայի հետ: Ֆիզիկայի ուսուցչի մտքով անգամ չի անցնում, որ ընդամենը մի քանի րոպե առաջ այդ երեխաների մոտ աշխարհագրություն էր և չի կարողանում հասկանալ, թե ինչու չի հաջողվում կարգի հրավիրել դասարանը: Իսկ հետո գալիս է մեկ այլ ուսուցիչ, որին երեխաները շատ են սիրում, և բոլորովին էլ կարիք չկա նրանց կարգի հրավիրելու: Դա, իհարկե, շատ լավ է, սակայն անհնար է դպրոցը հիմնել ուսուցիչների անհատականության վրա:

Նոբելյան բոլոր հայտնագործություններն արվել են միջառարկայական մակարդակով, գիտությունների շփման կետում: Այսպիսի համակարգի տարածումը միանգամայն հնարավոր է: Պետք է սկսել առանձին կետերից: Այն, ինչ ես եմ առաջարկում, շատ ավելի բնական է, քան այնպիսի դպրոցը, որում խեղճ ուսուցիչն անընդհատ հարմարվում է տարբեր դասարանների: Իմ մեթոդիկային տիրապետող ֆիզիկայի ուսուցիչը մտնում է դպրոց և սկսում է խոսել Բախի մասին: Քիմիկոսը միացնում է Բորոդինի երաժշտությունը, որի միջոցով պարզ է դառնում երաժշտության և քիմիական ռեակցիաների կապը: Երաժշտությունը սնունդ է ուղեղի համար. ես դա գիտեմ նոբելյան դափնեկիրներից:

Իմ դպրոցում ցանկացած ուսուցիչ սկսում է անսպասելիից, անսովորից: Դա շեղման սկզբունքն է: Հենց ուսուցիչը, դասարան մտնելով, ասում է. «Ռուս մեծ գրող Դոստոևսկի», երեխաների ուշադրությունը թուլանում է. ավելի լավ է՝ կարդալ որևէ դետեկտիվ: Դոստոևսկու՝ մեծ գրող լինելու գաղափարը պետք է դասի վերջում ինքնիրեն ծնվի երեխաների գլխում:

Հումորի զգացումը մանկավարժի համար անհրաժեշտ հատկություն է

Եվս մեկ հանգամանք՝ հումորի զգացումը: Թեև ոչ բոլորն են օժտված դրանով, և առաջիկայում լավ կլինի, որ հումորից զուրկ մարդիկ մանկավարժության բնագավառին գերադասեն հաշվապահությունը: Մանկավարժները թող ստեղծեն ուրախ պատմությունների քարտարան և դրանք պատմեն երեխաներին. կազմակերպեն «վերաբեռնում»:

Մի՞թե նորմալ ուսուցիչը չի կարող ստուգել երեխայի գիտելիքը,  առանց այդ տխմար քննությունների ու հարցատոմսերի: Իսկ եթե երեխան մոռացել է Ջոմոլունգմայի ճշգրիտ բարձրությունը, ի՞նչ է, դրա համար «բավարա՞ր» պիտի ստանա: Իսկ նա կասի. «Ընկեր այսինչ, նրա ստորոտում մի ամբողջ կրոն է առաջացել: Այնտեղ Տիբեթն է, այնտեղ այնպիսի զարմանալի բաներ են տեղի ունենում: Կարելի՞ է՝ պատմեմ Ձեզ»: Ուսուցումը ոչ բանտ է և ոչ էլ բանակ: Դա Պլատոնի ակադեմիայի լուսավոր վայրն է, որտեղ մարդիկ ժպտալով սովորում են ամենատարբեր բաներ: Երեխան ոչ համակարգիչ է, ոչ էլ խորհրդային մեծ ակադեմիա: Գլխավորն այն է, որ երեխան երջանիկ լինի: Արդի դպրոցում նա երբեք երջանիկ չի լինի:

Դեպի գիտություն մղող գլխավոր շարժիչը

Նորմալ արդյունաբերական հասարակությանն անհրաժեշտ մաթեմատիկոսների քանակը 1 տոկոս է: Մյուսներին պարզապես պետք է կարողանալ փող հաշվել: Այդ դեպքում ի՞նչ հարկ կա բոլորին տանջել մաթեմատիկական մանրամասներով, որոնք նրանք մոռանալու են հենց հաջորդ օրը: Երկրին հարկավոր են  3% ֆերմերներ, 1,5% քիմիկոսներ և մի 4-5% բանվորներ: Մաթեմատիկոսները, ֆիզիկոսները, քիմիկոսները, արտադրողները կազմում են բնակչության 10%-ը: Մնացածները կդառնան ազատ մասնագետներ, ինչպես հիմա Շվեդիայում է:

Ամբողջ համակարգն է փոխվելու: Բոլոր առարկաներից տրվող գիտելիքների կույտը ոչ ոքի պետք չէ: Ինչո՞ւ է պարտադիր սովորել Դանիայի աշխարհագրությունը. դուք ամեն ինչ կգտնեք համացանցում, հենց որ պատրաստվեք մեկնել այնտեղ: Այլ բան է այդ երկիրը ճանաչել Անդերսենի միջոցով:  Իմ դասում հեքիաթները համատեղվում են Դանիայի աշխարհագրության, պատմության, Կոպենհագենի գեղեցկության, Ջրահարսի սիրո պատմության հետ: Այսպիսին է լինելու դպրոցը:

Դեպի գիտելիք մղող գլխավոր շարժիչը սերն է: Մնացածը էական չէ: Այն, ինչ մարդ սիրում է, նա կիմանա: Չի կարելի զոռով մարդու գլուխը մտցնել ոչ մի մաթեմատիկա և երկրաչափություն: Արդի դպրոցին պակասում են արվեստը, մշակույթը և հռետորական արվեստը: Պարզապես պետք է իմանալ այն յոթ ազատ արվեստները, որ ուսումնասիրում էին անտիկ շրջանի երեխաները, և դա վատ չէր գործում:

Անկասկած է, որ քաղաքակրթության ամբողջ ընթացքի իմաստը և նպատակը մշակույթի և արվեստի արժեքների ստեղծումն է: Ո՞վ էր կառավարում Բախի ժամանակաշրջանում. թվով ո՞րերորդ արքան էր թագավորում Շեքսպիրի ժամանակներում: Շեքսպիրի դարաշրջան, Պուշկինի դարաշրջան, Մոլիերի դարաշրջան, հունական թատրոնի դարաշրջան… Իսկ թե ով էր գահակալում այդ ժամանակ, կարելի է իմանալ տեղեկատուներից: Մարդկության զարգացման ամբողջ զարգացումից մնում են միայն արվեստն ու մշակույթը: Մնացած ամեն ինչն անիմաստ է: Ինչքան էլ ջանանք, ուրիշ ոչինչ չի մնում: Նույնիսկ գիտական հայտնագործությունները սոսկ կամրջակ են գալիք գյուտերի համար:

Արվեստն ու մշակույթն անհրաժեշտ են, որպեսզի մարդիկ չսպանեն իրար: Դպրոցը պետք է լինի մանկության պայծառ հուշ, մարդու կյանքի ամենալուսավոր հատվածը: Մեկ է, տարեցտարի մենք մոտենում ենք մահվանը: Այդ տեսանկյունից կյանքը բավականին հոռետեսական և տխուր մի բան է: Եվ երեխաներից խլել նաև մանկությունը՝ նրանց հաղորդելու այն հսկայական ինֆորմացիան, որը նրանք երբեք չեն մտապահելու և որից երբևէ չեն օգտվելու, պարզապես հանցագործություն է: Դպրոցը պետք է կյանք ճանապարհի ոչ թե մաթեմատիկոս կամ ֆիզիկոս, այլ մարդ:

 

Թարգմանեց եւ նյութը մատուցեց «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զարմիկ Սարգսյանը՝ հայերեն թարգմանելու համար  հեղինակի համաձայնությունն ստանալուց հետո:

 

 

 

Հայրիկը հեռուստացույց է դիտում, մայրիկը` ճաշ պատրաստում. հին դերերով ու պատկերներով` նոր սերունդ կրթելը սխալ է

Հանրակրթական դասագրքերի բազմաթիվ խնդիրները, որոնք պարբերաբար հայտնվում են ուշադրության կենտրոնում, ինչ-որ տեղ լուծելի ու ժամանակավոր հարցեր են, սխալներ, որոնք հնարավոր է լուծել նոր հրատարակությամբ, մինչդեռ առավել լուրջ խնդիրները, որոնք ձևավորում են սերունդներ, ձևավորում հասարակություն, որտեղ աղջիկ-տղա հավասարության ընկալում չկա, անգամ քննարկման առարկա չեն դառնում:

Այլ հոդվածներ …