Մանկության 6 տարիները թվում են մի ամբողջ կյանք, բայց արի ու տես, որ աչքդ թարթում ես, եւ թոթովախոս, հազիվ ոտքերի վրա կանգնող մանկիկը պայուասակի մեջ դասավորում է գրքերն ու տետրերը եւ շտապում դպրոց: Կրթօջախ, որտեղից սկսվում է կյանքի կարեւորագույն փուլերից մեկը:

Հենց դպրոցում է փոքրիկը ձեռք բերում հիմնարար գիտելիքները եւ ուրվագծում իր ապագան: Սակայն դպրոցը սոսկ ուսումնական հաստատություն չէ: Այնտեղ երեխաները կյանքի մեծագույն փորձն են ձեռք բերում՝ դաստիարակվում են, ձեռք բերում ընկերներ, հիասթափվում ու խրախուսվում, ոգեւորվում ու հուսահատվում: Հենց այս հնոցով են անցնում երեխայի՝ դեպի երիտասարդություն տանող 12 տարիները՝ ճանապարհ հարթելով դեպի մեծ ապագա:
Դպրոցի կարեւորությունը խորապես գիտակցում է նաեւ « Իմ Փոքրիկը» եւ ընդառաջ գնալով ընթերցողների հորդորին՝ բացում է «Փոքրիկիս դպրոցը» խորագիրը: Այս խորագրի ներքո այսուհետեւ կգտնեք դպրոցական կյանքին, պահանջներին, նորարարություններին, կարգազանցությանը, ուսուցչական կազմին, ծնողների ու աշակերտների մտահոգություններին առնչվող հրապարակումներ:
Սիրելի ընթերցողներ, եթե ունեք մտահոգություններ, առաջարկներ կամ պարզապես դիտարկումներ, որոնք առնչվում են դպրոցական կյանքին՝ ուղարկեք նամակներ «Իմ Փոքրիկի» ֆեյսբուքյան էջին կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին:
Մանկական հավատարմությամբ՝«Իմ Փոքրիկ»