Դպրոցական պայուսակները վտանգում են երեխայի առողջությունը. ծնողների մտահոգությունը

Փոքրիկիս դպրոցը

Դպրոցահասակ երեխաների ծնողները բողոքում են, որ աշակերտական պայուսակները շատ ծանր են: Միջին դասարաններում երեխաներն ամեն օր դպրոց են տանում 6-7  առարկաների համար նախատեսված գիրք ու տետր, գրիչ ու մատիտ, որին գումարվում են հարակից պարագաները՝ նկարչական ալբոմ, քարտեզ ու բառարան, ինչպես նաեւ մեկ շիշ ջուրն ու պայուսակի քաշը, եւ ստացվում է մոտ 10 կգ:

Այս խնդրի մասին բարձրաձայնում է նաեւ Դանիել Վարուժանի անվան 89-րդ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի մայրը: «Այդ տարիքի երեխայի ողնաշարը չի կարող այդպիսի ծանրություն տանել: Դա կարող է ճակատագրական լինել ողնաշարի համար: Կարծում եմ՝ պատասխանատու մարմինները պետք է լրջորեն մտահոգվեն ու լուծում տան խնդրին»,-ասում է 11-ամյա տղայի՝ Արամ Քարամյանի մայրը:

Նույն մտահոգությունը կիսում է Միկոյանի անվան 166-րդ դպրոցի 2-րդ ու 3-րդ դասարանների տղաների մայրը:

«Իհարկե, հասկանալի է, որ գրքերի ծավալը պայմանավորված է կրթական պահանջով, ինչը միանգամայն արդարացված է: Սակայն այդ պահանջը բավարարելու արդյունքում երեխաների պայուսակն է ծանրանում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել երեխայի կազմվածքի վրա»,-իր անհանգստությամբ է կիսվում Մերի Հարությունյանը:

Ըստ բժշկական նորմերի՝ աշակերտական պայուսակի քաշը չպետք է գերազանցի  աշակերտի քաշի 10%-ը: Այսինքն՝ միջին հաշվարկով՝ պայուսակի քաշը պետք է լինի 2.5-3.5 կգ-ի սահմանում: