«Երեխայի հետ դասերն անել պետք չէ». ընտանեկան հոգեբանի խորհուրդները դպրոցահասակ երեխաների ծնողներին

Փոքրիկիս դպրոցը

Խորհուրդները ներկայացնում է ընտանեկան հոգեբան Միխայիլ Լաբկովսկին։ 

 

  • Չեմ հոգնի կրկնել, որ երեխայի հետ դասերն անել պետք չէ: Նրա հետ գրքերը պայուսակում դասավորել պետք չէ: Պետք չէ հարցնել. «Դպրոցում ո՞նց է»: Ի՞նչ է, դուք նրա հետ խոսելու այլ բան չունե՞ք:
  • Երեխան պետք է անպայման ունենա իր ազատ ժամանակը, երբ  «ոչինչ» չի անի՝ օրվա ընթացքում 2-4 ժամ:             Հավակնոտ ծնողները, սակայն, օրվա մեջ ազատ րոպե չեն թողնում՝ խմբակներ, այլընտրանքային դասեր, լեզուներ...       
  • Դպրոցի և ուսուցիչների հետ հարաբերություններում դուք պետք է լինեք ձեր երեխայի կողքին: Հոգ տարեք ձեր երեխաների մասին: Մի վախեցեք վատ գնահատականներից: Վախեցեք` նրանց դպրոցից և դասերից ընդհանրապես հիասթափեցնելուց:
  • Իմ դասարանում սովորում էր 2 չեխ և մեկ լեհ աշակերտ: Մի անգամ լուրջ ստուգողական աշխատանքից հետո «մեր» բոլորի ծնողները հարցրին գնահատականների մասին, և միայն չեխերն ու լեհը հարցրին. «Ինչպե՞ս էր զգում իրեն: Նա անհանգի՞ստ էր»: Եվ ճիշտը դա էր:
  • Դժվար էր ասել, թե ում մոտ կար ավելի շատ հոգեբանական խնդիր` գերազանցիկների՞, թե՞ վատ գնահատական ունեցող աշակերտների:                                   Գերազանցիկները, ովքեր ջանասիրաբար «ապահովում են» իրենց հինգերը, անհանգիստ երեխաներ են, ցածր ինքնագնահատականով:
  • Եթե ձեր երեխան ի վիճակի չէ միայնակ կատարել տնային առաջադրանքները, ապա այստեղ միանշանակ պատճառ կա: Ծուլությունն այստեղ կապ չունի: Այնպիսի հասկացություն, ինչպիսին «ծուլությունն» է, ընդհանրապես գոյություն չունի հոգեբանության մեջ: Ծուլությունը միշտ էլ ձևավորվում է մոտիվացիայի և կամքի բացակայության դեպքում:
  • Պատճառը, որ երեխան չի կարողանում ինքնուրույն անել դասերը, կարող է լինել տարբեր. օրինակ` բարձր ճնշումը, հիպերտոնիան և հոգեբանական խնդիրները (ուշադրության բացակայության համախտանիշը և գերակտիվությունը):         Եվ երեկոյան, նրա հետ դասերն անելու փոխարեն, ավելի լավ է փորձել հասկանալ, թե այս պատճառներից որն է առկա և աշխատել այն վերացնել:
  • Կան ծնողներ, ովքեր ուզում են  ձեւավորել պատասխանատու, ինքնուրույն, հաջողակ երեխաների։ Կան նաև այնպիսի ծնողներ, որոնց նպատակն ընդհանուր հսկողությունն է երեխայի նկատմամբ, և կարևոր էլ չէ, թե ինչպիսին կդառնա նա, կարևորը` չվրիպի:
  • Հաճախ է պատահում, որ գնահատականների պատճառով, բառացիորեն, քանդվում են ընտանիքներ, փլուզվում են հարաբերություններ, ծնողների և երեխաների հարաբերությունները վատանում են, երբեմն նաև ընդմիշտ:                                      Դեռահասների մոտ ներաշխարհն առանց այն էլ խառնվում է, իսկ ավարտական և ընդունելության քննություններին ամիսներով պարապելը դժվարին ժամանակներ են դառնում ընտանիքի համար. բոլորը դառնում են նյարդային ու դեպրեսիվ, ինչի  արդյունքում երեխան հասնում է հիստերիաների, հիվանդություններ է ձեռք բերում և մինչև անգամ մտածում ինքնասպանության մասին:   

 

Ինչպե՞ս խուսափել այս բոլոր հետեւանքներից։

 

Կարծում եմ` պետք է կենտրոնանալ սիրո և մշտական արժեքների վրա:

Մտածել այն մասին, որ շատ շուտով, երբ բոլոր քննություններն ու գնահատականները կմոռացվեն, միայն մի բան կլինի կարևոր՝  ձեր մտերմությունը, վստահությունը, փոխըմբռնումը, ընկերությունը երեխայի հետ...

Այո, դուք կհասնեք նրան, որ ձեր երեխան կստանա 5-եր, բայց մի մոռացեք, որ դա կարող է լինել ի գին ձեր հարաբերությունների։  Կամ նա կհանձնի ընդունելության քննությունները, կընդունվի համալսարան, բայց դուք   արդեն չեք կարողանա վերականգնել ձեր հարաբերությունները դստեր կամ որդու հետ: