Ո՞վ կարող է ստանալ դպրոց հաճախելու նպաստ և ինչպե՞ս

Փոքրիկիս դպրոցը

Հարցերին պատասխանում են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հանրային կապերի բաժնի աշխատակիցները:

 

Ըստ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի՝ երեխան կարող է ստանալ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության նպաստ:

 

Ու՞մ է հասնում դպրոց հաճախելու նպաստ:

 

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

 

Ո՞վ և որտե՞ղ պետք է դիմի նպաստ ստանալու համար:

 

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է սոցիալական աջակցության տարածքային մարմին:

 

Ե՞րբ է նշանակվում նպաստը:

 

Այն նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

 

Որքա՞ն է նպաստի չափը:

 

Նպաստի չափը կազմում է 25 000 դրամ է:

 

Դիմելուց հետո ե՞րբ է կատարվում վճարումը:

 

Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: