Երբեք չկաշառեք երեխային. ինչպե՞ս օգնել տնային հանձնարարությունները կատարելիս

Փոքրիկիս դպրոցը

Խորհուրդ է տալիս կլինիկական հոգեբան, արտ-թերապևտ Տատյանա Չալիկը:

 

Տնային հանձնարարությունները կատարելիս ճիշտ մոտեցումը հետևյալն է՝ երեխան պետք է ունենա ազատ ժամանակ հանգստի, սպորտի և խաղի համար:

Ինչպե՞ս հասնել դրան:

Հանգիստ տվեք երեխային...

 

Ենթադրվում է, որ լավ ծնողները պետք է երեխայի հետ կատարեն  տնային աշխատանքները: Սա ընդունելի է առաջին դասարանցիների դեպքում միայն: Ծնողները պետք է  օգնեն երեխային կազմակերպել աշխատանքային ժամանակը: Բայց և, պետք չէ ստիպել երեխային ամեն ինչ անել միայնակ:

 

Առաջարկեք մոտիվացիա

 

Որպեսզի երեխան նստի՝ դասերը պատրաստելու, հարկավոր է նրան առաջարկել մոտիվացիա: Բայց դա պետք է լինի գրագետ՝ ոչ թե դասերն ավարտելուց հետո, այդ դրանք կատարելիս:  Չի կարելի կաշառել նրան. նա կընտելանա և ոչինչ չի անի հենց այնպես: Երեխան պետք է հասկանա, որ իր սովորելը կարևոր է այնպես, ինչպես ծնողների աշխատանքային պարտականությունները:

 

Դուք կարող եք կարդալ հեքիաթներ այն մասին, թե որքան կարևոր է ուսումը: Երեխաներն ընդօրինակում են կերպարները և փորձում նմանվել նրանց: Մասնագետը խորհուրդ է տալիս կարդալ Մ. Ա. Պանֆիլովայի «Դպրոցը. հեքիաթներ երեխաների համար» գիրքը:  

 

Պետք չէ սարքել ողբերգություն

 

Ծնողները չպետք է երեխայի կրթությանը վերաբերեն ամենայն լրջությամբ: Դպրոցականի գնահատականը պետք չէ ընդունել որպես անձնական վիրավորանք և դրանից ողբերգություն սարքել (օրինակ` լաց լինել): Կարիք չկա անընդհատ օրինակ բերել մեկ ուրիշին: Ավելի լավ է փորձել երեխայի մոտ առաջացնել սպորտային հետաքրքրություն, թող նա ու մեկ ուրիշը միմյանց հետ մրցեն հինգերի քանակով: Չմոռանաք գովաբանել ավելի հաճախ, հատկապես եթե որևէ առիթ կա:

 

Հաշվի առեք նրա հետաքրքրությունները

 

Հաշվի առնելով երեխայի հետաքրքրությունները՝ ընդունեք նրան որևէ սպորտային ակումբ, թատերական խմբակ: Դրա համար կարևոր է նրան տալ ընտրության հնարավորություն: Եթե մեկ կամ երկու ամիս հաճախելուց հետո նրան դուր չի գալիս, մի ստիպեք, գտեք փոխարինող խմբակ կամ ուսուցիչ: 

 

Այստեղ և հիմա

 

 

Շատ ծնողներ զրույցը սկսում են ավանդական նախադասությամբ` ով վատ է սովորում, համալսարան չի գնում: Նման հեռանկարը,  կարծես թե, շատ հեռու է դպրոցականից: Արդյունքների վրա կենտրոնանալը, իհարկե, կարևոր է, բայց պետք է նպատակ դնել, օրինակ, որ ձեզ հաճելի է, երբ ծնողների հետ հանդիպման ժամանակ նա արժանացել է բարձր գնահատանքի, և դուք հպարտ եք նրանով: