Առաջին դասարանցիների մայրիկների 5 սխալները

Փոքրիկիս դպրոցը

Երեխան դպրոցական է... Իհարկե, ծնողները մտահոգված են և ուզում են ամեն ինչ անել լավ: Բայց երբեմն թույլ են տալիս սխալներ.

 

ՇՓՈԹՄՈՒՆՔ 1. Օրակարգը կազմում են իրենք

 

Սա ծնողների առավել տարածված սխալներից մեկն է: Մեծահասակները հաճախ թերագնահատում են փոփոխությունները, որոնք լինում են դպրոցում: Գտնում են, որ այնպես պետք է անել, որ  երեխայի համար ամեն ինչ որքան հնարավոր է հեշտ լինի: Թող երեխան ինքը կազմակերպի օրակարգը սեպտեմբերին: Սակայն, նոր օրակարգին սովորել անհրաժեշտ է օգոստոս ամսից: 

Հոգեբանները կարծում են, որ  6-7 տարեկան երեխաների դպրոցական հոգեֆիզիկական ծանրաբեռնվածությունը հավասար է մեծերի աշխատանքային մեկ օրվան: Լիակատար հանգիստը, ճիշտ սնուցումը, և օրվա ռեժիմին հետևելը չափազանց կարևոր է դպրոցականների առողջության համար: 

Անհրաժեշտ է, նվազագույնը, 9-ժամյա քուն: Առավոտյան 7-ին արթնանալու համար երեխան պետք է քնի երեկոյան 21:00-ից կամ 22:00-ից ոչ ուշ:

Բացի այդ, դպրոցականին հարկավոր է սովորեցնել պլանավորել  ժամանակը` կազմակերպելով հանգստի և աշխատանքի ժամերը: 

Դպրոցականների հարմարվելու գործընթացը միջինում կտևի 2 ամիս:

 

ՇՓՈԹՄՈՒՆՔ 2. Երեխան դեռ փոքր է, մայրը պետք է իր վրա վերցնի հիմնական անելիքը

 

Միանգամից` ոչ... Նորաթուխ դպրոցականն առաջին օրվանից պետք է անձամբ պատասխանատվություն զգա դպրոցական արդյունքների համար՝ քնելուց առաջ պայուսակը հավաքել, դասերը պատրաստել... Գիտակցում են, որ շատ ավելի հեշտ է, երբ մայրն է անում, բայց այս դեպքում երեխան շատ արագ հասկանում է, որ մեծահասակները չեն վստահում իրեն և կարելի է չչարչարվել: Ի վերջո, ծնողները երեխայի համար ոչ սիրելի պարտականությունները վերցնում են իրենց վրա:

 

Այդպիսի վարքը երեխային զրկում է ինքնուրույնությունից, և շուտով մայրիկը կբողոքի ընկերուհուն` «դասագրքերը մոռանում է, մինչև գիշեր դաս է անում...»: Իհարկե, անհրաժեշտ է օգնել, սակայն համապատասխանեցնելով կանոնակարգին:

 

Լավագույն միջոցն օգնելն է կազմակերպել այդ գործընթացը: Երեխայի հետ գրեք հիշեցումներ, գրեք օրակարգ, ավանդույթ դարձրեք, օրինակ, հենց ժամը 20:00-ին ստուգել պայուսակը:

 

ՇՓՈԹՄՈՒՆՔ 3. Որքան շատ է ծանրաբեռնվածությունը, այնքան ավելի օգտակար է

 

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ երեխան մեծանա բազմակողմանի զարգացած անհատ: Բայց դա պատճառ չէ առաջին դասարանի երեխային գրանցել բոլոր խմբակներում, որտեղ այցելում են ընկերներն ու ծանոթները: Չի կարելի ծանրաբեռնել երեխային ամբողջ ժամանակ: Ամենայն հավանականությամբ, դա կբերի միայն ֆիզիկական և հոգեկան գերհոգնածության:

Շրջանակներն ընտրելիս ավելի լավ է նախապատվությունը տալ շարժողական զբաղմունքներին.  դպրոցից հետո, ակտիվ երեխային դժվար կլինի գնալ նկարչության կամ շախմատի:

 

ՇՓՈԹՄՈՒՆՔ 4. Դասընկերների հետ մրցակցությունը խթան է հանդիսանում

 

Հարևանի կամ ընկերոջ հետ համեմատությունները սխալ են. ոչինչ չկա ավելի վատ երեխայի համար, քան համեմատությունը:

Ծնողները պետք է փորձեն ցույց տալ, որ ոչ թե վերջնական գնահատականն է կարևոր, այլ  ցանկությունն ու գործընթացը. «Լավ է, որ ինքդ ես կարողացել կատարել հանձնարարությունը», «Ես ուրախ եմ, որ դու հաղթահարել ես վախդ և ելույթ ունեցել ամբողջ դասարանի առջև»:

 

ՇՓՈԹՄՈՒՆՔ 5. Երեխան պետք է հասկանա, որ ցանկացած ուսուցիչ կատարյալ չէ

 

Դպրոցականը պետք է իմանա, որ արժանի է արդարացի վերաբերմունքի, որ չի կարելի նվաստացնել ու վիրավորել, նույնը վերաբերում է ուսուցչին: Չի կարելի ծաղրել կամ դատել ուսուցիչներին` դպրոցական կանոնների կամ ծրագրի համար: Մայրիկն ասում է, որ դպրոցական ծրագիրը հալած յուղի պես չէ, անհեթեթություն է, իսկ ուսուցչի հայացքները հնացած են. այս դեպքում  առաջին դասարանցին պետք է ընտրություն կատարի մոր և ուսուցչի միջև: Առաջին դասարանցու համար շատ դժվար է, քանի որ ուսուցիչը նրա համար անփոխարինելի անձնավորություն է:

 

Փոքր թերություններն ավելի լավ է քննարկել առանց երեխայի: Ուսուցիչն առաջին դասարանցիների համար պետք է լինի ավագ և հարգված ընկեր, իսկ ծնողները` հուսալի թիկունք: