Ձմեռային արձակուրդը դպրոցներում կմեկնարկի դեկտեմբերի 26-ին

Փոքրիկիս դպրոցը

ՀՀ հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: