1-4-րդ դասարանցիներին կուսուցանվեն ճանապարհային երթևեկության կանոնները. նախարարի հրամանը

Փոքրիկիս դպրոցը

Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանցիներին կուսուցանվեն ճանապարհային երթևեկության կանոնները:

Հրամանը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 8-ին։

1-4-րդ դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը հատկացվելու է յուրաքանչյուր ուսումնական տարում 10-ական ժամ: Ուսուցիչը, արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, ավտոդպրոցների հրահանգիչներին: