ԱՆ-ն արձագանքել է դպրոցականների ծնողների մտահոգություններին

Փոքրիկիս դպրոցը

Դպրոցականների ծնողների՝ դասամիջոցների տևողության հետ կապված մտահոգություններին արձագանքելով՝ առողջապահության նախարարությունը պարզաբանում է` դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը՝ 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց` 20-ական րոպեով: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:

Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, դասամիջոցների տևողությունը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. համապատասխան հրամանով, որում հստակ սահմանված են կրթական գործընթացին ներկայացվող պահանջները: Վերջիններս վերաբերում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններին` անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Դասամիջոցների տևողությունը սահմանվել է` հաշվի առնելով դասերի միջակայքում երեխաների դադար առնելու, դասապրոցեսից հետո լիցքաթափվելու, անհրաժեշտության դեպքում դասարանից դասարան տեղափոխվելու, սնվելու և այլ կարիքները: