«Ինչո՞վ զբաղվենք այսօր»․ Գևն ու Արսը ներկայացնում են իրենց նախընտրած գրքերի լավագույն տասնյակը

Փոքրիկիս դպրոցը

Հիշում եք, չէ՞, որ ընկերներ Գևն ու Արսը որոշել են տանից օգտակար լինել իրենց հասակակիցներին։ Նրանք շարունակում են վարել իրենց անձնական խորագիրը՝ «Ինչո՞վ զբաղվենք այսօր»։

Այս անգամ Գևորգ Գասպարյանն ու Արսեն Թումանյանն առաջարկում են իրենց նախընտրած գրքերի լավագույն տասնյակը։  Տղաները հավեսով ընթերցել և խորհուրդ են տալիս նաև մյուս դպրոցականներին առիթը բաց չթողնել ու այս օրերին, երբ բոլորը փակված են տանը, զբաղվել ընթերցանությամբ։

 

  1. «Գաղտնի բանաձեւը», հեղինակ՝ Դեն Գրին
  2. «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»
  3. «Առեղծվածների թանգարանը», հեղինակ՝ Դեյվիդ Գլովեր
  4. «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից», հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
  5. «Լեգենդներ, առակներ, զրույցներ», հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
  6. «Ջուլիանը», հեղինակ՝ Ռաքել Պալասիո
  7. «Չարլին և շոկոլադի գործարանը», հեղինակ՝ Թիմ Բարթոն
  8. «Էմիլը Լյոնեբերգայից, հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն
  9. «Չիպոլինոյի արկածները», հեղինակ՝ Ջաննի Ռոդարի
  10. «Օզի կախարդը», հեղինակ՝ Լայման Ֆրենք Բաում

 

Տղաները հաճելի ընթերցանություն են մաղթում իրենց հասակակիցներին, իսկ մամաներին՝ ծո՜վ համբերություն ։)