Երեխայի ծննդյան մասին լուրը մի փոքր ցնցում է առաջացնում անգամ այն տղամարդկանց մոտ, ովքեր վաղուց են այդ մասին երազել: Ապագա հայրիկի գլխում մտքերի խառնաշփոթ է առաջանում, բազմաթիվ հարցեր են առաջանում. «Կկարողանա՞մ արդյոք լավ հայր լինել», «Կկարողանա՞մ ապահովել ընտանիքիս», «Կկարողանա՞մ արդյոք հոգ տանել երեխայի մասին»:

Սակայն այդ ամենը միայն առաջին վայրկյաններին: Հետո ինքնավստահությունը նորից կվերականգնվի: Արդեն գիտակցում եք, որ ինչպես էլ դասավորվի կյանքը, այժմ դուք ունեք  ամենաթանկ բանն աշխարհում` երեխա:

Մի զարմացեք, եթե Ձեր կնոջ վարքը կտրուկ փոփոխվի: Նախկինում տրամաբանող և հանգիստ էակը հիմա կարող է առանց պատճառի լացել, հուզվել, նյարդայնանալ: Սիրելի տիկնոջ անսովոր ու փոփոխական վարքագիծը  տեսնելով` ակամայից հարց է առաջանում. «Ինչպե՞ս պահել քեզ, երբ կինդ հղի է»:

Սիրելիի տրամադրության կտրուկ փոփոխությունները սրտին մոտ մի ընդունեք: Այժմ նրա ներսում տարբեր ու հակասական զգացմունքների բուռն պայքար է:  Դա  անցողիկ է, և շուտով դուք այդ ամենը ժպիտով կհիշեք:  Իսկ առայժմ համբերությամբ զինվեք, չէ որ Ձեր կինը սատարման կարիք ունի:

 

Առաջին և հիմնական խորհուրդն ապագա հայրիկներին. եղեք որքան հնարավոր է ուշադիր և հոգատար: Դա