Ինչ մթնոլորտ կտիրի ընտանիքում, եթե երեխան տեսնի ձեր մշտական զայրույթը

Փոքրիկիս հայրիկը

Հայտնի ճշմարտություն է, որ շատ դժվար է ծնող լինելը: Իհարկե, կան վատ վարքի տեր երեխաներ, որոնցից գլուխ հանելը իսկապես դժվար է: Բայց որպես կանոն` երեխայի վատ պահվածքն ունենում է իր պատճառը: Դա կարող է լինել մանկապարտեզային խնդիրը կամ, օրինակ, եղբոր կամ քրոջ ծնունդը: Բայց լինում են նաեւ այլ պատճառներ, եւ ի դեպ` ոչ երեխայի մեղավորությամբ:  Եթե ամուսնական հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն, ապա շատ հավանական է, որ ձեր բարկությունը թափեք երեխաների վրա: Այն պահին, երբ դուք ոչինչ չեք ուզում անել եւ միակ ցանկությունը աշխարհի առջեւ դռները փակելն է եւ ինքնուրույն խնդիրներից գլուխ հանելը, միշտ հիշեք, որ ձեր կողքին ձեր երեխաներն են, որոնց մասին դուք

Հայտնի ճշմարտություն է, որ շատ դժվար է ծնող լինելը: Իհարկե, կան վատ վարքի տեր երեխաներ, որոնցից գլուխ հանելը իսկապես դժվար է: Բայց որպես կանոն` երեխայի վատ պահվածքն ունենում է իր պատճառը: Դա կարող է լինել մանկապարտեզային խնդիրը կամ, օրինակ, եղբոր կամ քրոջ ծնունդը: Բայց լինում են նաեւ այլ պատճառներ, եւ ի դեպ` ոչ երեխայի մեղավորությամբ:  Եթե ամուսնական հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն, ապա շատ հավանական է, որ ձեր բարկությունը թափեք երեխաների վրա: Այն պահին, երբ դուք ոչինչ չեք ուզում անել եւ միակ ցանկությունը աշխարհի առջեւ դռները փակելն է եւ ինքնուրույն խնդիրներից գլուխ հանելը, միշտ հիշեք, որ ձեր կողքին ձեր երեխաներն են, որոնց մասին դուք պետք է հոգ տանեք ամբողջ օրը եւ բավարարեք նրանց պրակտիկ ու էմոցիոնալ կարիքները:

Հիշեք, Ձեր բարկությունը ուղիղ կապ ունի դաստիարակության մեթոդների  հետ: Դա ազդում է ձեր` փոքրիկի հետ զրույցի  ու նաեւ դաստիարակության մեթոդների վրա: Եթե ընտանեկան խնդիրները դուք չեք լուծում ընտանյոք, նշանակում է` երեխայի դաստիարակության հարցում էլ չեք ունենա միասնական մոտեցում: Դուք ամուսիններով առավելագույնը կարող եք մտնել  լավ կամ վատ ոստիկանի պարտականությունների մեջ, երբ ձեզնից մեկը թելադրող սերժանտն է, մյուսը` կարգ ու կանոն հաստատողը: Բայց հիշեք, որ հենց այդ իրավիճակի պատճառով  է երեխան սկսում  խճճվել` արգելքի ու թույլատրման սահմանների մեջ: Հնարավոր է նաեւ, որ  արդյունքում`երեխաները ձեզ երկուսիդ իրար դեմ հանեն: Բայց սա ամենավատ բանը չէ, որ նրանք կանեն: Երբ երեխաները տեսնեն ձեր բարկությունը, հնարավոր է կարծեն, որ կյանքի բարդություններին բարկությամբ արձագանքելը նորմալ երեւույթ է:  Նրանք տեսնում են, որ մայրիկն ու հայրիկը  բորբոքվում են անգամ մանրուքների պատճառով, հետեւաբար ենթադրում, որ դա ընդունելի է նաեւ իրենց համար: Արդյունքում` «դժվար երեխան» պատրաստ է:

Աղբյուրը` www.supernanny.co.uk