Ինչպիսի՞ հայրիկ եք ուզում լինել. որոշեք, նոր գործեք

Փոքրիկիս հայրիկը

Սովորաբար տղամարդիկ սկսում են փոքրիկով հետաքրքրվել, երբ նա դուրս է գալիս նորածնային հասակից: Այդ տարիքում արդեն հայրիկը կարող է փոքրիկի  հետ խոսել կամ գնդակով խաղալ: Եթե Ձեր հոգում չկա այն զգացողությունը, ինչ ունի Ձեր երկրոդ կեսը, ապա պետք չէ Ձեզ համարել  անսիրտ: Բոլոր ժամանակներում մանկությունը պատկանում է մայրիկին՝ ամբողջությամբ և անվերապահորեն: Հին Հունաստանում հարիկը կարող էր իր բալիկին չտեսնել 1-ից մինչև 5-7 տարեկան հասակը: Իսկ  ահա 7 տարեկանից հետո նրան չէր կարող տեսնել մայրիկը: Այդպիսին էին օրենքները:

Կարծում եք, որ պատրա՞ստ եք և ունա՞կ դաստիարակել քաղաքացու:  Ինչպիսի՞ն  եք տեսնում Ձեր ապագա հայրությունը:  Բայց մի

Սովորաբար տղամարդիկ սկսում են փոքրիկով հետաքրքրվել, երբ նա դուրս է գալիս նորածնային հասակից: Այդ տարիքում արդեն հայրիկը կարող է փոքրիկի  հետ խոսել կամ գնդակով խաղալ: Եթե Ձեր հոգում չկա այն զգացողությունը, ինչ ունի Ձեր երկրոդ կեսը, ապա պետք չէ Ձեզ համարել  անսիրտ: Բոլոր ժամանակներում մանկությունը պատկանում է մայրիկին՝ ամբողջությամբ և անվերապահորեն: Հին Հունաստանում հարիկը կարող էր իր բալիկին չտեսնել 1-ից մինչև 5-7 տարեկան հասակը: Իսկ  ահա 7 տարեկանից հետո նրան չէր կարող տեսնել մայրիկը: Այդպիսին էին օրենքները:

Կարծում եք, որ պատրա՞ստ եք և ունա՞կ դաստիարակել քաղաքացու:  Ինչպիսի՞ն  եք տեսնում Ձեր ապագա հայրությունը:  Բայց մի տրամադրվեք  մինչև յոթ տարեկանը փոքրիկից հրաժարվելուն, ի վերջո Հին Հունաստանում չենք:

Դուք պետք է պատրաստ լինեք, որ փոքրիկի ծնվելով կփոխվի ամբողջ ընտանեկան մթնոլորտը, անգամ սովորույթներն ու ճաշակները: Վատ չի լինի մտածել,թե ինչպիսին  պետք է լինի Ձեր նոր աշխարհը, որում ևս մի մարդ կավելանա: Այն կօգնի խնայել Ձեր նյարդերը:  Ձեր կնոջ հետ  քննարկեք Ձեր նոր՝ հայրիկի  դերի:

Ինչ է Ձեզանից ակնկալում որպես հայրիկ Ձեր սիրելին: Կան բազմաթիվ բաներ, որ հայրիկներին խորհուրդ է տրվում անել: Օրինակ՝ օգնել լողացնել նորածինին: Այդ գործընթացը սովորաբար ավելի լավ է ստացվում հայրիկների մոտ, հատկապես եթե վաննան մեծ է: Երեկոյան զբոսանքը կարելի է համատեղել մայրիկի հետ: Նրան  օգտակար է, իսկ Ձեզ հաճելի: Կամ հեքիաթ պատմեք քնից առաջ: Նախօրոք փորձեր արեք` ուղղելու Ձեր ձայնը և ինտոնացիան: Ձեռք բերեք վառ և հետաքրքիր գրքեր:

Հենց ծնողներից է կախված, թե ինչպիսին կլինի Ձեր և փոքրիկի հարաբերությունները ապագայում: Եթե սկզբնական շրջանում Դուք մի կողմ քաշվեք, ապա կկորցնեք այնպիսի անկրկնելի պահեր, ինչպիսիք  են առաջին ժպիտը, առաջին ծիծաղելի ծամածռությունները,  «պա-պա»  ասելու առաջին փորձերը: Սրանք ընտանեկան երջանիկ պահեր են, որ ամփոփվելու են «ընտանեկան երջանկության» արխիվում:

Պետք չէ խիստ կանոներ սահմանել , օրինակ «Անպայման մանկապարտեզ պետք է գնա,  ես գնացել եմ…»: Այդ պահերին  հայրական իշխանության  դրսևորումը տեղին չէ:

Պարզապես Ձեզ համար որոշեք` ինչպիսի հայր եք ուզում լինել. սարսափազդու ու խիստ, որից բոլորը վախենում են:

Հիշեք, որ վաղը հարգանքի ու սիրո նշան չէ:  Դա պարզապես վախ է:

Գուցե ուզում եք լինել անտարբեր մեկը, ով չգիտի իր դերն ու նշանակությունը փոքրիկի կյանքում:  Սա ևս ցանկալի տարբերակ չէ:

Կամ ուզում եք լինել մանկիկի  իսկական ընկեր, որը ունակ է և զվարճալի արարքների, և լուրջ, տղամարդկային խոսակցությունների: Ցանկալին երրորդ տարբերակն է: Այս բարագայում հայր-զավակ փոխըմբռնումն ու սերը երաշխավորված են:

Իրադարձություններն ինքնահոսի մի թողեք, ունեցեք ակտիվ մասնակցություն դրանցում:  Կարդացեք մանկական գրքեր, ամսագրեր: Հիշեք, թե ինչ գրքեր էիք սիրում մանուկ ժամանակ և խորհուրդ տվեք դրանք Ձեր փոքրիկին: Գուցե  ժամանակն է, որ վերընթեռնեք հին գրքերը և կրկին Ձեզ փոքրիկ զգաք: Պատկերացրեք Ձեզ  երեխա դերում: Ինչպիսի հայրիկ կցանկանայիք ունենալ:

Ամենայն հավանականությամբ  Ձեր պատկերացումների մեջ կգծագրվի աշխարհի ամենաիդեալական հայրիկը: Ուրեմն  փորձեք լինել այդպիսին:

Մանակցեք Ձեր հղի կնոջ կյանքին: Նրա հետ միասին գնացեք բուժզննումների, ապագա մայրիկների համար նախատեսված դասընթացների, մանկական խանութներ: Այս պարագայում Ձեզ ավելի հեշտ կլինի հետագայում յուրացնել Ձեր նոր՝ հայրիկի դերը: Հաջողություն Ձեզ այդ պատասխանատու ու կարևոր գործում:

Նյութն ըստ aboutbabys.net կայքի