Նեղ ներքնազգեստները կարող են դառնալ անպտղության պատճառ. Սեքսապաթոլոգ

Փոքրիկիս հայրիկը

«Սեռական խնդիրներով բժիշկներին ավելի շատ դիմում են տղամարդիկ, քան կանայք»,-այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ «Ելակետ» մամուլի ակումբում այս մասին ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վերժ Շահրամանյանը:

Ըստ նրա, դրա պատճառը  կարծրատիպերն են  և կոմպլեքսները և չնայած այս փաստի մասին միշտ խոսելով, անտեսում ենք տղամարդու սեռական առողջության փաստը:

Տղամարդիկ սեքսապաթոլոգներին դիմում են մի շարք սեռական առողջության հետ կապված հարցերով, դրանք են `սեռական

կարողություններին և պոտենցիային վերաբերող  խնդիրները:

«Եթե ավելի վաղ դիմում էին սեռական անկորողության խնդիրներով ավելի տարեցները, ցավոք, այժմ սկսել են դիմել ավելի հաճախ նաև երիտասարդները»,- ասաց սեքսապաթոլոգը և ավելացրեց, որ այդ փաստը ունի իր հիմնավորումը:

Պատճառները շատացել են, շատացել են նաև  տագնապային իրավիճակները, նեվրոզները, որոնք իրենց չար գործն են կատարում, ազդելով տղամարդու պոտենցիայի վրա:

Մյուս կողմից,  սեռական խնդիրների պատճառներից են նաև սեռավարակները, որոնք ստվերում են մնում  այն պատճառով, որ  տղամարդիկ, հատկապես երիտասարդները ուշ են դիմում բժշկի:

Երիտասրադները հավասարապես դիմում են նաև վաղաժամ սերմնաժայթքման խնդիրներով, իսկ երրորդ տեղում, ըստ  վիճակագրության, սեռական ցանկության անտարբերության խնդիրներով դիմողներ են:

Սեռական  խնդիրներ, այդումանեայնիվ կարող են առաջանալ տարբեր պատճառներից, դրանք են՝ նեվրոզները , ճարպակալումը, ոչ առողջ սննդի երկարատև ընդունումը, անգամ ոչ ճիշտ  հագուստը:

«Կիպ անդրավարտիկները , և կիպ ներքնազգեստները կարող են վնասել սեռական առողջությանը», - հավաստում է սեքսապաթոլոգը և ավելացնում, որ չնայած դրան մեր երիտասարները մոդային տուրք տալով չեն հրաժարվում դրանցից:


YerevanNews.am