Ինչպես դառնալ լավագույն հայրիկն աշխարհում

Փոքրիկիս հայրիկը

Լավ հայր եք, թե ոչ, պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Ինչ կդառնան Ձեր երեխաները և ինչպիսին կլինեն նրանց հարաբերությունները ծեր ծնողների հետ. ահա իրական չափորոշիչը, որով կարելի է պարզել, թե ինչպիսի հայր եք եղել: Իսկ քանի դեռ երեխաները մեծանում են, ամեն ինչ մշուշոտ է: Չնայած մարդկության դարավոր փորձին, ստիպված եք  սովորել Ձեր իսկ սխալների վրա: Սակայն սխալները կարող են քիչ լինել, եթե հետևեք մի քանի խորհուրդների.

Առաջնահերթությունները ճիշտ սահմանեք

Անքննելի է, որ երեխաները ամենակարևոր բանն են մեր կյանքում:

Լավ հայր եք, թե ոչ, պարզ կդառնա ժամանակի ընթացքում: Ինչ կդառնան Ձեր երեխաները և ինչպիսին կլինեն նրանց հարաբերությունները ծեր ծնողների հետ. ահա իրական չափորոշիչը, որով կարելի է պարզել, թե ինչպիսի հայր եք եղել: Իսկ քանի դեռ երեխաները մեծանում են, ամեն ինչ մշուշոտ է: Չնայած մարդկության դարավոր փորձին, ստիպված եք  սովորել Ձեր իսկ սխալների վրա: Սակայն սխալները կարող են քիչ լինել, եթե հետևեք մի քանի խորհուրդների.

Առաջնահերթությունները ճիշտ սահմանեք

Անքննելի է, որ երեխաները ամենակարևոր բանն են մեր կյանքում: Սակայն նրանցից բացի կան  այլ հոգսեր: Երեխաները չպետք է դառնան կյանքի միակ արժեքը: Հայրիկը շրջապատող աշխարհի պարտադիր ատրիբուտ չպետք է դառնա: Լիարժեք կյանքով ապրող հայրիկը փոքրիկի համար ապագայի լավագույն օրինակն է:

Սովորեք ասել «Ոչ»

Ուրախ ու չարաճճի փոքրիկին հետևելը հաճելի է, եթե չարաճճիությունները չափի մեջ են: Երբ փոքրիկը տարվել է չարաճճիություններով ու կամակորություններով, տրամաբանական փաստարկներն այդ պահին չեն օգնի: Փոխարենը հայրիկի հեղինակավոր «ոչ»-ը հստակ է ու հասկանալի: Փոքրիկին զգացնել տվեք, որ դուք միշտ տեղյակ եք իր գործերից և լավ գիտեք, թե ինչն է լավ, ինչը վատ:

Փոքրիկին ընտրության առաջ մի կանգնեցրեք

Տարբեր պատճառներով փոքրիկին հաճախ ենք կանգնեցնում ընտրության առաջ: Օրինակ, «հավաքիր սենյակը, թե չէ այսօր համակարգչից կզրկվես»: Եթե փոքրիկն ինքն է ընտրում, թե որն է իր համար կարևոր`պահանջը կատարելը, թե հաճույքից զրկվելը,  նման պարագայում հայրական հեղինակությունն այլևս այնքան էլ կայուն չէ:

Պահեք մեծահասակների հեղինակությունը

Փոքրիկները միշտ շրջապատված են բազմաթիվ մեծահասակներով` հարևաններ, ուսուցիչներ, մարզիչներ և այլն: Ինչ-որ չափով  նրանց հեղինակությունից է կախված ծնողների հեղինակությունը փոքրիկի մոտ: Աշխատեք ցանկացած կանֆլիկտ  լուծել առանց փոքրիկ դիտորդների:

Ձեզ պատվո հարթակ մի հանեք

Հեղինակություն վայելող հայր լինելը չի նշանակում լինել անհասանելի իդեալ: Եղեք կյանքի մի մասնիկը, Ձեր կերպարը մի վերածեք անհասանելի աստվածության: Ընդունեք Ձեր թերությունները, մի ժխտեք Ձեր սխալները, մի վախեցեք փոքրիկից ներողություն խնդրել:

Եղեք ընտանիքին նվիրված

Ընտանեկան հարաբերությունները պետք է կարևոր լինեն մնացած ամեն ինչից: Երբ արտաքին աշխարհի հետ կոնֆլիկտ կա, բռնեք Ձեր փոքրիկի կողմը և նույնը պահանջեք նրանից Ձեր և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ:

Միշտ տղամարդ մնացեք

Խոսքը տնային գործերի մասին չէ. կարևոր չէ, թե ով է տան վաստակն ապահովում և ով ընթրիք պատրաստում: Կարևորը տղամարդուն բնորոշ բնավորության գծերը պահպանելն է` եղեք վճռական, ուժեղ ու էներգիայով լեցուն:

Հիշեք, որպեսզի լավ հայր դառնաք, միայն ճիշտ քայլերը բավարար չեն: Պետք է սրտանց ցանկանաք ու ձգտեք լինել այդպիսին:

Հաջողություն Ձեզ

Նյութն ըստ shkolazhizni.ru կայքի