Հայր դառնալով՝ տղամարդիկ իրենց ավելի գրավիչ են զգում

Փոքրիկիս հայրիկը

Երեխայի ծնունդը մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն մայրերի, այլև հայրերի վրա. ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց ավելի գրավիչ են զգում, երբ երեխաներ են ունենում: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխա ունենալուց հետո տղամարդկանց ինքնագնահատականը բարձրանում է: Այս մասին է գրում Yoki կայքը: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ տղամարդիկ իրենց ավելի ուժեղ են զգում՝ իրենց փոքրիկ

Երեխայի ծնունդը մեծ ազդեցություն է թողնում ոչ միայն մայրերի, այլև հայրերի վրա. ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց ավելի գրավիչ են զգում, երբ երեխաներ են ունենում: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխա ունենալուց հետո տղամարդկանց ինքնագնահատականը բարձրանում է: Այս մասին է գրում Yoki կայքը: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ տղամարդիկ իրենց ավելի ուժեղ են զգում՝ իրենց փոքրիկ պատճենին տեսնելով: Նրանց շատ է դուր գալիս կանանց արձագանքը, երբ փոքրիկի հետ միասին զբոսանքի են գնում: 

Մայրերի ինքնագնահատականը, ընդհակառակն, չի բարձրանում, քանի որ երեխայի ծնունդն ու խնամքն ազդում է նրանց արտաքինի վրա: 

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հարցումներ են կատարել հարյուրավոր երիտասարդ զույգերի շրջանում: Պարզվել է, որ երեխաներ ունեցող երիտասարդ հայրիկը, երխա չունեցող տղամարդու համեմատ, իրեն անկրկնելի է համարում, քանի որ երեխայի շնորհիվ նրա վրա ավելի շատ են ուշադրություն դարձնում:

Աղբյուրը` 1in.am