Ինչպե՞ս ջերմ հարաբերություններ հաստատել հայրիկի և փոքրիկի միջև

Փոքրիկիս հայրիկը

Փոքրիկ երեխաները հրաշք են: Նրանք պահանջում են շատ ուշադրություն, հոգատարություն և սեր: Սակայն սա չի նշանակում, որ փոքրիկ երեխայի խնամքը պետք է թողնել միայն մայրիկին, հայրիկը ևս փոքրիկի դաստիարակության գործում պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Սակայն սա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է:

Մայրիկի և փոքրիկի կապը ստեղծվում է դեռ մինչև նրա ծնվելը, իսկ հայրիկի հետ փոքրիկը ծանոթանում է արդեն ծնվելուց հետո: Անկախ այն բանից, թե որքան ժամանակ է հայրիկն անցկացնում փոքրիկի հետ, նա դիտարկվում է որպես մայրիկի օգնական: Այդ իսկ պատճառով

Փոքրիկ երեխաները հրաշք են: Նրանք պահանջում են շատ ուշադրություն, հոգատարություն և սեր: Սակայն սա չի նշանակում, որ փոքրիկ երեխայի խնամքը պետք է թողնել միայն մայրիկին, հայրիկը ևս փոքրիկի դաստիարակության գործում պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Սակայն սա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է:

Մայրիկի և փոքրիկի կապը ստեղծվում է դեռ մինչև նրա ծնվելը, իսկ հայրիկի հետ փոքրիկը ծանոթանում է արդեն ծնվելուց հետո: Անկախ այն բանից, թե որքան ժամանակ է հայրիկն անցկացնում փոքրիկի հետ, նա դիտարկվում է որպես մայրիկի օգնական: Այդ իսկ պատճառով հայրիկը պետք է ջանքեր գործադրի փոքրիկի հետ մերձենալու, ջերմ հարաբերություններ հաստատելու համար:

Շատ հայրիկներ հաճույքով խաղում են արդեն մեծ երեխայի հետ, սակայն վախենում են ինչ-որ բան անել մանկիկի հետ:

Նրանք վախենում են գրկել փոքրիկին, կերակրել կամ հագուստը փոխել: Նրանք վախենում են, որ փոքրիկին դիպչելով նրան կցավեցնեն կամ տհաճ զգացողություն կպատճառեն: Շատ հայրիկներ պարզապես չգիտեն, թե ինչպես վարվեն նման փոքրիկ երեխայի հետ, ինչով զբաղվեն  նրա հետ: Սակայն հայրիկի օգնությունն անհրաժեշտություն է մայրիկի համար: Բացի այդ, ցանկալի է, որ հայրիկն էլ փոքրիկի համար հարազատ մարդ լինի, ոչ թե ինչ-որ մի պարոն:

Հայրիկի և փոքրիկի միջև սերտ հարաբերություններ հաստատելու համար հարկավոր է, որ նրանք միմյանց հետ միայնակ շփվելու ժամանակ ունենան: Օրինակ, լավ կլինի, եթե հայրիկին որևէ պարտականություն հանձնարարեք և նա  մշտապես այն կատարի: Սակայն նման պարտականության համար ամեն գործ չէ, որ համապատասխանում է: Ամեն հայրիկ չէ, որ կհամաձայնի փոքրիկի տակդիրը փոխել: Սակայն, եթե հայրիկը չի վախենում դիպչել մերկ փոքրիկին, ապա կարող եք հանձնարարել, որ լոգանքից հետո նա մի քանի րոպե մերսի փոքրիկին: Այդ ընթացքում նա կարող է նաև երգել փոքրիկի համար կամ խոսել նրա հետ: Դա հաճելի կլինի թե փոքրիկի, թե հայրիկի համար:

Հայրիկը կարող է նաև փոքրիկի հետ մարզանքներ կատարել: Դրա համար կարելի է կիրառել մերսող մեծ գնդակը, որի վրա փոքրիկը դես ու դեն կճոճվի: Դա կարելի է անել և նստած, և փորի, և մեջքի վրա պառկած դիրքում: Նման վարժությունները փոքրիկին կսովորեցնեն  պահել հավասարակշռությւոնը և կեցվածքը: Իսկ հայրիկը շատ դրական էմոցիաներ կստանա՝ տեսնելով իր մանկիկի ծիծաղն ու ուրախությունը:

Եթե հայրիկը խուսափում է մերկ  մանկիկին դիպչելուց և նրա հետ մարզանքներ կատարելուց, կարելի է նրան ներգրավել խաղերում: Օրինակ, եթե փոքրիկը կենդանիների կամ թռչունների տեսքով խաղալինքր ունի, հայրիկը կարող է փոքրիկին ցույց տալ, թե դրանք ինչ ձայներ են հանում և նշի նրանց անունները: Նույնը և տրանսպորտային միջոցների դեպքում:

Նման խաղերը  օգնում են, որ փոքրիկը յուրացնի շրջակա աշխարհը:

Եթե հայրիկը երեկոյան ազատ ժամանակ ունի, կարող է նաև փոքրիկի հետ թեկուզ կարճատև զբոսանքի դուրս գալ: Դա ևս կմերձեցնի հայրիկին ու փոքրիկին, մանկիկին կօգնի հասկանալ, որ հայրիկի հետ զբոսնելը ևս հաճելի է, ինչպես մայրիկի հետ:

Երբ փոքրիկն արդեն հավելյալ կերակրատեսակներ է ուտում, երբեմն հայրիկը կարող է փորձել նրան կերակրել: Այդ դեպքում համեղ կերակուրը կասոցացվի ոչ միայն մայրիկի, այլ նաև հայրիկի հետ:

Սակայն նաև հայրիկի վրա շատ պարտականություններ դնել պետք չէ, այլապես նա կհոգնի և մանկիկի հետ շփումը օգուտ չի բերի:

Փոքրիկի հետ շփվելու և լավ հարաբերություններ հաստատելու եղանակները բազմաթիվ են, ամեն հայրիկ կարող է ընտրել իր համար նախընտրալի տարբերակը: Կարևորն այն է, որ դա կրի պարբերական բնույթ և ուրախություն պատճառի թե հայրիկին, թե փոքրիկին:

Նյութն ըստ shkolazhizni.ru կայքի