Պատրաստվո՞ւմ եք հայր դառնալ, ուրեմն պետք է իմանաք …

Փոքրիկիս հայրիկը

Անգամ եթե վաղուց էիք երազում հայրանալու մասին, ձեր կնոջ հղիության լուրը կարող է սթրեսի կամ ներքին վախի պատճառ դառնալ: Հավանաբար ձեր մտքերը ծայրահեղությունից ծայրահեղություն կհասնեն՝ մեկ անմոռաց կուրախանաք, մեկ էլ խուճապի կմատնվեք:

Նախ և առաջ հանգստացեք: Հիշեք, որ  հատկապես ձեր կնոջ մոտ  վախերը ցույց տալ պետք չէ: Առաջիկա դժվարին 9 ամիսների ընթացքում ձեզանից կպահանջվի հանգստություն և

Անգամ եթե վաղուց էիք երազում հայրանալու մասին, ձեր կնոջ հղիության լուրը կարող է սթրեսի կամ ներքին վախի պատճառ դառնալ: Հավանաբար ձեր մտքերը ծայրահեղությունից ծայրահեղություն կհասնեն՝ մեկ անմոռաց կուրախանաք, մեկ էլ խուճապի կմատնվեք:

Նախ և առաջ հանգստացեք: Հիշեք, որ  հատկապես ձեր կնոջ մոտ  վախերը ցույց տալ պետք չէ: Առաջիկա դժվարին 9 ամիսների ընթացքում ձեզանից կպահանջվի հանգստություն և հավասարակշռվածություն:

Ոչ մի բանից մի զարմացեք

Սովորել եք, որ ձեր կինը հավասարակշռված, հանգիստ բնավորություն ունի: Ապա հղիության հատկապես առաջին եռամսյակում ձեր կարծիքը կփոխվի. ձեր կնոջ տրամադրությունը կտրուկ կարող է փոփոխվել, նա մեկ կարող է երջանիկ ծիծաղել, հաջորդ րոպեին լացել ու այդպես շարունակ: Պատճառը կնոջ օրգանիզմում կատարվող հորմոնային փոփոխություններն են: Նման պայմաններում կնոջը դժվար է կառավարել իր էմոցիաները, այնպես որ հանգիստ տարեք, եթե նա հանկարծ նաև գոռա, լացի կամ ինքնամփոփ սենյակում փակվի:

Համբերություն և ուշադրություն

Ստեղծված իրավիճակում ամուսնուց պահանջվում է համբերություն և հոգատարություն կնոջ ու ապագա փոքրիկի հանդեպ: Եթե ձեր սիրելին ելակ է ուզել, և մինչ խանութից տուն եք հասել, նա արդեն այլ բան է ցանկանում ու բարկանում է, որ դուք չեք կռահել դա, հանգիստ տարեք, մի նյարդայնացեք: Ժպտացեք, գրկեք ձեր սիրելի կնոջը և ինչ-որ հաճելի բան ասեք: Չզարմանաք, որ ի պատասխան ստանաք ոչ թե ժպիտ, այլ արցունքներ:  Համբերատար եղեք, անընդհատ կրկնեք, թե ինչքան եք սիրում նրան: Հիշեք, որ նման վիճակը տևում է ընդամենը մի քանի ամիս, այնպես որ համբերությամբ զինվեք և նեցուկ եղեք ձեր կնոջը այդ դժվարին ժամանակահատվածում:

Ամենակարևորը, ձեր նյարդերը չպետք է տեղի տան, ոչ մի դեպքում չպետք է գոռաք ձեր սիրելիի վրա կամ ասեք, որ հոգնել եք այդ ամենից: Երբ էլ չեք դիմանում, ձեզ պարզապես նրա տեղում պատկերացրեք. կնոջը նեղում են ոչ միայն ողնաշարում ցավերը, տոքսիկոզը, այլ  նաև ներքին վախը, անհանգստությունը, կասկածները:

Հետաքրքրվեք առաջիկա ծննդաբերությամբ

Եթե ձեր կինը ցանկանում է ձեզ հետ խոսել առաջիկա ծննդաբերության մասին կամ կիսվել իր վախերով, մի խուսափեք «դա կանացի գործ է» արտահայտությամբ:  Հիշեք, որ ծննդաբերությունը ոչ միայն ձեր կնոջ, այլ  նաև ձեր գործն է:

Հրաշալի կլինի, եթե նրան ուղեկցեք բժշկի այցելելիս, միասին գնաք ուլտրաձայնային հետազոտության: Լավ կլինի, որ համապատասխան գիտելիքների պաշար ունենալու համար հղիության և ծննդաբերության վերաբերյալ նյութեր կարդաք:

Շարունակելի…

Նյութն ըստ gorodmam.ru կայքի