Պատրաստվո՞ւմ եք հայր դառնալ, ուրեմն պետք է իմանաք … մաս 2-րդ

Փոքրիկիս հայրիկը

Շփվեք փոքրիկի հետ

Ձեր ապագա փոքրիկի հետ շփումը սկսեք դեռ ներարգանդային կյանքի փուլից: Ձեռքը դրեք կնոջ փորիկին, շոյեք այն, խոսեք ձեր փոքրիկի հետ, նրան պատմություններ պատմեք, պատմեք ձեր մասին, մայրիկի մասին, թե ինչ լավն է նա ու գեղեցիկ, որ դուք նրան շատ եք սիրում և անհամբեր սպասում եք նրա ծնվելուն:

Հղիության կեսին արդեն կզգաք, որ  փոքրիկը սկսում է  արձագանքել ձեր ձայնին՝ կամ ձեր ձայնը լսելով միամգամից հանգստանում է, կամ էլ

Շփվեք փոքրիկի հետ

Ձեր ապագա փոքրիկի հետ շփումը սկսեք դեռ ներարգանդային կյանքի փուլից: Ձեռքը դրեք կնոջ փորիկին, շոյեք այն, խոսեք ձեր փոքրիկի հետ, նրան պատմություններ պատմեք, պատմեք ձեր մասին, մայրիկի մասին, թե ինչ լավն է նա ու գեղեցիկ, որ դուք նրան շատ եք սիրում և անհամբեր սպասում եք նրա ծնվելուն:

Հղիության կեսին արդեն կզգաք, որ  փոքրիկը սկսում է  արձագանքել ձեր ձայնին՝ կամ ձեր ձայնը լսելով միամգամից հանգստանում է, կամ էլ սկսում է հրել  ձեռքով կամ ոտքով:

Չափից ավելի անկեղծությունն անտեղին է

Խոսքը ձեր կնոջ հետ կատարվող փոփոխությունների մասին է: Նա անընդհատ ձեզ կհարցնի, թե շատ չէ արդյոք չաղացել, դեմքը շատ է արդյոք փոխվել, տգեղացնում են արդյոք իրեն այտուցները: Ոչ մի դեպքում չի կարելի  ասել, թե այո, կնոջ գեղեցիկ ու բարակ իրանից հետք անգամ չի մնացել: Նման կերպ կարող է պատասխանել միայն անզգամ մեկը: Սիրող ամուսինը կնոջը կուրախացնի հաճոյախոսություններով: Ընդ որում, խաբել պետք չէ, պարզապես ասեք, որ նրան սազում է հղիությունը, որ նա ավելի գրավիչ ու կանացի է դարձել, որ նրան շատ եք սիրում ու անչափ շնորհակալ եք, որ ձեզ փոքրիկ է պարգևելու:

Իսկ որպեսզի վերջնականապես ազատեք ձեր սիրելիին կասկածներից, միասին խանութ գնացեք ու հղիների համար նախատեսված գեղեցիկ հագուստներ գնեք:

Առողջ ապրելակերպ բոլորի համար

Թող գոնե հղիության ժամանակ ձեր տնից անհետանա անառողջ սնունդը՝ ապուխտը, պահածոները, շոկոլադը, ալկոհոլը և այլն: Հերոսական համերաշխություն ցուցաբերեք և ինքներդ ուտելով  ձեր կնոջը մի հիշեցրեք չիփսերի և այլ անառողջ բաների մասին:  Ավելի լավ է երկուսով միասին անցեք առողջ սննդակարգի:

Բացի այդ, կնոջ հղիությունը հիանալի առիթ է ծխելը թողնելու համար՝ չէ՞ որ կնոջը և փոքրիկին վնասակար է ծխախոտի ծուխը:

Երեկոյան և հանգստայն օրերին տանը հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստելու փոխարեն դուրս եկեք զբոսնելու, կամ գնացեք թատրոն, այցելեք ցուցահանդես: Հավատացեք՝ ձեր ապագա փոքրիկի և ձեր կնոջ առողջությունը և լավ տրամադրությունն արժեն ամեն տեսակ զոհողությունների:

Իսկ սե՞քսը

Եթե  հակացուցումներ չկան և հղիությունը նորմալ է ընթանում, ապա ոչինչ չի խանգարում, որ ամուսիններով սեքսով զբաղվեք:  Ամենակարևորը, որ նման ցանկություն ունենաք ոչ միայն դուք, այլ նաև ձեր կինը: Մի վախեցեք. կանանց մեծամասնության մոտ հղիության ընթացքում սեռական ցանկությունը մեծանում է: Միայն թե զգույշ եղեք, որ խուսափեք փորին սեղմելուց և այլ անհարմարություններից:

Դուք գլուխ կհանեք

Անվստահության և վախի առաջին իսկ նշանների դեպքում հիշեք, որ դուք ոչ առաջինն եք, ոչ վերջինը: Հղիությունը և ծննդաբերությունը կյանքի շարունակման բնականոն գործնթաց են:

 

Այս թեմայով կարդացեք նաև՝

Պատրաստվո՞ւմ եք հայր դառնալ, ուրեմն պետք է իմանաք … մաս 1-ին

Նյութն ըստ gorodmam.ru կայքի