Նամակ բոլոր հայրիկներին

Փոքրիկիս հայրիկը

Հայրիկները չեն հասկանում, թե ինչպես են մայրիկներն ամբողջ օրը տանը մնալով հոգնում: Նրանք չեն հասկանում, որ մայրիկներն էլ իրենց հերթին են աշխատում, սակայն, ի տարբերություն իրենց ամուսինների, իրենք աշխատում են 24/7 ռեժիմով: Բացի այդ, սիրելի հայրիկներ, համոզված եղեք, որ ձեր աշխատանքն ավելի հեշտ է, քանի որ…

Աշխատավայրում դուք չպետք է հետևեք, որպեսզի ձեր աշխատակիցը բերանը չդնի խաղալիք մեքենայի անիվը, չբարձրանա աթոռին և չնկարի պատերին:

Դուք կարող եք վստահ լինել, որ աշխատակիցը զգույշ կուտի, և դուք ստիպված չեք լինի նրա հետևից

Հայրիկները չեն հասկանում, թե ինչպես են մայրիկներն ամբողջ օրը տանը մնալով հոգնում: Նրանք չեն հասկանում, որ մայրիկներն էլ իրենց հերթին են աշխատում, սակայն, ի տարբերություն իրենց ամուսինների, իրենք աշխատում են 24/7 ռեժիմով: Բացի այդ, սիրելի հայրիկներ, համոզված եղեք, որ ձեր աշխատանքն ավելի հեշտ է, քանի որ…

Աշխատավայրում դուք չպետք է հետևեք, որպեսզի ձեր աշխատակիցը բերանը չդնի խաղալիք մեքենայի անիվը, չբարձրանա աթոռին և չնկարի պատերին:

Դուք կարող եք վստահ լինել, որ աշխատակիցը զգույշ կուտի, և դուք ստիպված չեք լինի նրա հետևից մաքրել հատակին թափված ճաշը: Ի դեպ նա ձեր դեմքին փֆֆֆֆֆ չի անի՝ բերանը լի ճաշ լցնելով:

Եթե որոշեք ընդմիջմանը դուրս գալ, ապա ձեր աշխատակիցն ինքնուրույն կհագնվի, և դուք ստիպված չեք լինի չարչարվել, որպեսզի մտցնեք մատիկները տնակների, թափահարվող տոտիկները կոշիկների, իսկ պտտվող գլուխը գլխարկի մեջ:

Եթե արդեն դուրս եք եկել, ապա ձեր աշխատակիցը փողոցում չի պառկի ջրափոսի մեջ և լող չի տա ցեխի մեջ:

Եթե պատահաբար ձեր աշխատակցի հետ խանութներով եք գնացել, ապա նա ձեզ չի աղաչի աչքին հանդիպած ամեն իր գնել՝ խոստանալով իրեն լավ պահել և ճաշիկ ուտել, իսկ դուք ստիպված չեք լինի 1 000 000 պատճառ հորինել, որպեսզի չգնեք հերթական անիմաստ իրը:

Եթե ձեր աշխատակիցը հոգնի, ապա դուք ստիպված չեք լինի նրան գրկած աշխատավայր տանել:

Աշխատավայրում դուք ստիպված չեք քաշել աշխատակցի թևից և հետևյալ նկատողություններն անել՝ «Մի քչփորիր քիթդ: Ձեռքերդ հագուստով մի մաքրիր: Մի ծծիր մատիկդ»:

Հավանաբար ձեր աշխատավայրում չկա մեկը, ով հաճախ առանց որևէ պատճառի սկսի լաց լինել: Իսկ եթե անգամ կա, դուք ստիպված չեք նրան հանգստացնել, անգամ եթե գիտեք, որ նա ինքն իրեն չի հանգստանա:

Աշխատավայրում չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է ցերեկային քունը: Եթե անգամ լիներ, դուք ինքնուրույն կքնեիք, այլ ոչ թե կպառկեցնեիք ձեր աշխատակցին՝ նրան օրորելով և երգելով, մինչև աչուկները կփակվեն:

Դուք ստիպված չեք աշխատակցի հետևից հավաքել սենյակում թափթփված թղթերն ու գրիչները:

Ձեր աշխատակիցը ձեր ամեն հարցին չի պատասխանի՝ ՈՉ:

Դուք ստիպված չեք ձեր աշխատակցին հիշեցնել, որ ժամանակին զուգարան գնա: Անգամ եթե պատկերացնենք, որ նման բան է պատահել, դուք ստիպված չեք լինի նրա հետևից մաքրել:

Աշխատավայրում ոչ ոք ձեզնից չի պահանջի, որպեսզի աշխատանքից բացի նաև հավաքեք գրասենյակում և նախաճաշ ու ընթրիք պատրաստեք:

Եվ վերջում՝ աշխատանքն այնպիսի վայր է, որից հետո կարելի է գնալ ՏՈւՆ:

Միակ բացասական կողմն այն է, որ ձեր աշխատակցի մտքով դժվար անցնի նստել ձեր գիրկն ու ասել, որ դուք աշխարհի ամենա-ամենա-ամենալավ մաման եք:

Աղբյուրը` BlogNews.am