1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:
Փոքրիկիս հայրենիքը
Մայիսի 28-ը` պետականության վերականգնման տոն
Այսօր` մայիսի 28-ին, հայերս նշում ենք պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնը:
96 տարի առաջ` 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Սակայն անկախության ճանապարհը դյուրին չէր. մայիսի 22-30-ն ընկած ժամանակահատվածում ողջ հայությունը գոյության պայքար էր մղում թուրքական զորքերի դեմ: Շնորհիվ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հայերը կարողացան փրկել թուրք զավթիչներից իրենց հայրենիքը և մայիսի 28-ին Հայաստանը հռչակեցին անկախ հանրապետություն:
Ռուբինյանների արքայատոհմ
11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:
Շնորհավոր տոնդ, ապագա զինվոր
«Իմ փոքրիկ»-ի հավատարիմ ընթերցող մայրիկ ու հայրիկ, տատիկ ու պապիկ, վստահ ենք, որ ձեր փոքրիկներին ու թոռնիկներին այսօր պատմել եք, որ 23 տարի առաջ` այս օրը, հունվարի 28-ին, մեր հայրենիքը սկսեց կազմավորել մեր խիզախ բանակը:Այն բանակը, որում ծառայելու է նաեւ ձեր զինվոր-զինվոր խաղացող փոքրիկը:
Արտաշեսյանների արքայատոհմ
Արտաշես արքան, որն իրեն ներկայացնում էր որպես Երվանդունիների արքայատոհմի սերունդ, իրականում հիմնադրել է նոր թագավորություն, որն իր անունով կոչվել է Արտաշեսյան:
Մայիսի 9-ը հաղթական օր է հայության համար
Սիրելի փոքրիկ, իսկ դու գիտե՞ս, որ այսօր ողջ հայության համար եռակի, ինչու ոչ, անգամ քառակի տոն է:
Մայիս ամիսը հայերիս համար հաղթանակների ամիս է: Հաղթական օրերից մեկն էլ մայիսի 9-ն է:
Ուղիղ 69 տարի առաջ՝ 1945 թվականի մայիսի 9-ին, ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը: Ֆաշիստական Գերմանիայից մեր հայրենիքը պաշտպանելու համար 600