Համաժողովրդական հանրաքվեի արդյունքում 1995թ. հուլիսի 5-ին ընդունվեց երկրի Մայր օրենքը:
Փոքրիկիս հայրենիքը
Շնորհավոր տոնդ, ապագա զինվոր
«Իմ փոքրիկ»-ի հավատարիմ ընթերցող մայրիկ ու հայրիկ, տատիկ ու պապիկ, վստահ ենք, որ ձեր փոքրիկներին ու թոռնիկներին այսօր պատմել եք, 1991թ․-ի այս օրը, հունվարի 28-ին, մեր հայրենիքը սկսեց կազմավորել մեր խիզախ բանակը:Այն բանակը, որում ծառայելու է նաեւ ձեր զինվոր-զինվոր խաղացող փոքրիկը:
Արտաշեսյանների արքայատոհմ
Արտաշես արքան, որն իրեն ներկայացնում էր որպես Երվանդունիների արքայատոհմի սերունդ, իրականում հիմնադրել է նոր թագավորություն, որն իր անունով կոչվել է Արտաշեսյան:
Հայաստանը տոնում է 24-ամյակը․ շնորհավո՜ր Անկախության տոնը
1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:
Մայիսի 28-ը` պետականության վերականգնման տոն
Այսօր` մայիսի 28-ին, հայերս նշում ենք պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնը:
96 տարի առաջ` 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Սակայն անկախության ճանապարհը դյուրին չէր. մայիսի 22-30-ն ընկած ժամանակահատվածում ողջ հայությունը գոյության պայքար էր մղում թուրքական զորքերի դեմ: Շնորհիվ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հայերը կարողացան փրկել թուրք զավթիչներից իրենց հայրենիքը և մայիսի 28-ին Հայաստանը հռչակեցին անկախ հանրապետություն:
Ռուբինյանների արքայատոհմ
11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը: