Մայիսի 9-ը հայության համար եռակի տոն է: Այսօր համայն հայությունը նշում է Հայրենական մեծ պատերազմի  հաղթական ավարտը, Շուշիի ազատագրման տարելիցը և Արցախի պաշտպանության բանակի օրը:

1945թ. մայիսի 9-ին ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, որին մասնակցել էին 600 հազար

XIV-XVI դդ. Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել XVII դ.: XIX դ. վերջին վանքը դադարել է գործել: 1890-ական թթ. Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին:

1937-ին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939-ին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957-66-ին՝ Ս. Գևորգ և Ս.Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը:

Էջմիածնի Մայր տաճարը, որը հայտնի է նաև Վաղարշապատի ՍուրբԿաթողիկե եկեղեցի և Շողակաթ Սուրբ Աստվածածին եկեղեցի անուններով,գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Այն ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոնն է: Ագաթանգեղոսի վկայությամբ` կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ, 302-303-ին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, արքունի ապարանքի մոտ: Ըստ պատմիչի` Գրիգոր Ա Լուսավորիչը հայոց առաջին եկեղեցին կառուցելու համար ընտրել է տեսիլքում հրեշտակի ցույց տված` ոսկե խարսխի վրա հառնող հրեղեն սյան լուսե խաչի տեղը: Հայոց հայրապետը նախ պարսպապատել է տվել վայրը և ապա կանգնեցրել Փրկչական սուրբ Նշանը (XIII դարից տեսիլքին վերագրվել է այլ բովանդակություն , համաձայն որի` Աստծո Միածին Որդին լուսեղեն կերպարանքով իջել (այստեղից` «Էջմիածին» անունը) և ձեռքի ոսկե մուրճով գետնին զարկելով` նշագրել է տաճարի հիմնադրման տեղը):

Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, որոնց յուրօրինակ ավանդույթները պահպանվել են մինչ այսօր: Այս մասին կարելի է նույնիսկ տեղեկանալ այնպիսի փիլիսոփաներից, ինչպիսիք են Հերոդոտը և Ստրաբոնը: Մ.թ.ա. 401-400թթ, երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ:

Տաթևի վանքը, որը մատենագրական աղբյուրներում հանդիպում է նաև Ս. Եվստաթեոս առաքյալի ուխտ անունով, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում, Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի աջափնյա եզերքին: Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից` «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը:

Առաքելոց վանքն ու գյուղատեղին գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) (նախկին Կունեն) գյուղից մոտավորապես 3 կմ դեպի արևմուտք, Կունեն գետի երկու կողմերում:

Առաքելոց գյուղատեղը եղել է շատ հին ավան, բայց աճել է 9-13-րդ դարերում` Բագրատունիների ու Զաքարյանների շրջանում, և ավերվել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ:

Այլ հոդվածներ …