Հայոց գրերի ստեղծողը`Մեսրոպ Մաշտոցը,  ծնվել է Տարոնի գավառի Հացեկաց գյուղում 361թ.:  Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին,վրացերենին։

Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396 - ին դարձել է հոգևորական և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն` հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Դվինի տարածքում հայերը  բնակվել են  հնագույն ժամանակներից: Այն եղել  է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու,  Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը  դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը

Արգիշտիխինիլին կամ Արմավիրը հայոց երկրորդ մայրաքաղաքն է: Այն հիմնադրել է ուրարտական Արգիշտի Առաջին թագավորը 2787 տարի առաջ:  Հիմնադրումից հետո էլ քաղաքը 200 տարի շարունակ կառուցապատվել է ու զարգացել:

Արգիշտիխինիլի-Արմավիրը գտնվում էր Արարատյան դաշտում` Արաքս գետի նախկին հունի ձախ ափին:

Քաղաքն ունեցել է մեծ միջնաբերդ և շրջապատված է եղել պարիսպով` լինելով անառիկ թշնամիների համար: Բնակավայրի շրջակայքում կային բազմաթիվ մրգատու այգիներ:

Երբ կործանվում է Ուրարտուն,  ավերվում է նաև Արգիշտիխինիլին:

Մոտ 2340 տարի առաջ հայոց Օրոնտես Երվանդունի թագավորը վերակառուցում է Արգիշտիխինիլին և կոչում Արմավիր: Արմավիրում

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը աշխարհակալ տերություն էր դարձել, Արտաշատ մայրաքաղաքն այլևս չէր կարող լինել հայոց ծովից ծով պետության կենտրոնը: Ուստի Տիգրան Երկրորդ արքան մթա 70-ականներին հիմնում է Տիգրանակերտը` հայոց 5-րդ  մայրաքաղաքը:

Տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր անուններ է ունեցել` Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն:

Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք` Սասնա լեռների հարավային ստորոտին:

Կարճ ժամանակահատվածում Տիգրանակերտը դառնում է Հին Արևելքի հռչակավոր քաղաքներից մեկը: Այն ուներ շուրջ 100 հազար բնակիչ: Բնակչության մեծ մասն հայեր էին: Այստեղ բնակվում էին նաև մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ,

Հայոց մայրաքաղաքներից Արտաշատը հիմնել է Արտաշես Առաջին  թագավորը` մոտ  2190 տարի առաջ:

Այն գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում` Երասխ և Մեծամոր գետերի նախկին հուների միախառնման վայրում` 9 բլուրների վրա:  Այժմ տարածքը գտնվում է ՀՀ Արարատի մարզում` ժամանակակից Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Տարածքում այժմ երևում են հին քաղաքի հետքերը, պարիսպները:

Արտաշատը առաջին հայկական քաղաքն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիներն այն կոչում էին «Հայկական Կարթագեն»:

 

Արտաշատը եղել է Հայաստանի մշակութային և քաղաքական  կյանքի  կենտրոններից մեկը մոտ 700 տարի: Արտաշատը մեծ ու գեղեցիկ քաղաք էր` հայտնի ողջ տարածաշրջանում: Այստեղ զարգացած էին

Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը` 2846 տարի առաջ: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ, ինչպես Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն:

Քաղաքի կենտրոնում կառուցված էր միջնաբերդը, որը հնարավորություն էր տալիս դիմադրել թշնամիներին և քաղաքն անառիկ պահել:

Վանը եղել է նաև Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կենտրոնական քաղաքը, որտեղ բազմել է Վասպուրականի իշխանական տոհմը` Արծրունիները:

Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Ըստ ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել

Այլ հոդվածներ …