Հայոց առաջին մայրաքաղաքը եղել է Վանը: Վանա լճի ափին գտնվող քաղաքը հիմնել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Առաջինը` 2846 տարի առաջ: Քաղաքը սկզբում կոչվել է Տուշպա: Ունեցել է նաև այլ անվանումներ, ինչպես Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ, Վանտոսպ և այլն:

Քաղաքի կենտրոնում կառուցված էր միջնաբերդը, որը հնարավորություն էր տալիս դիմադրել թշնամիներին և քաղաքն անառիկ պահել:

Վանը եղել է նաև Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կենտրոնական քաղաքը, որտեղ բազմել է Վասպուրականի իշխանական տոհմը` Արծրունիները:

Վանն ունեցել է հարուստ բուսականություն, գեղեցիկ այգիներ: Քաղաքի այգեշատ թաղամասը կոչվել է Այգեստան: Ըստ ժողովրդական ավանդության` Ասորեստանի Շամիրամ թագուհին այստեղ էր կառուցել

Տարոնում ժամանակին ապրել է Աստղիկ անունով մի գեղեցկուհի: Իրեն հետապնդող երիտասարդների աչքից հեռու մնալու համար նա ցերեկը թաքնվել է և միայն գիշերն է դուրս եկել: Աստղիկը սովորություն է ունեցել լողանալու Գուռգուռա գետի ջրառատ ավազանում: Իմանալով այդ մասին` տարոնցի երիտասարդները մոտակա լեռան վրա խարույկ են վառում` Աստղիկի մարմինը տեսնելու համար: Նրանց աչքից պաշտպանվելու

Գտնվում է Ղարաբաղի Դահրավ հյուղում` Շնաքար կոչված բարձրադիր լեռան ճակատին

Տարիներ առաջ Րաֆֆին գալիս է Դահրավ գյուղը` տեղի քաջերի պատմությունը գրելու: Նա շրջում է տնետուն, հարցուփորձ անում ծերերին, կարդում մամռակալած քարերի գրերը:

Երևանը Հայաստանի Հանրապետության  մայրաքաղաքն է. այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է:

Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է: Երկրի գլխավոր քաղաքի տիտղոսն այն կրում է սկսած 1918 թվականից:

2793-ամյա Երևանը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը` մ.թ.ա. 782 թվականին: Քաղաքի հիմնամասը` Էրեբունի բերդաքաղաքը գտնվում է այժմյան Երևանի հյուսիս-արևելյան կողմում:

Երևանը այժմ ունի մեկ միլիոնից

Սիրելի մայրիկներ, «Իմ փոքրիկը» շարունակում է «Փոքրիկիս հայրենիքը» խորագիրը հարստացնել բազմազան տեղեկատվությամբ, որն առնչվում է մեր երկրին`Հայաստանի Հանրապետությանը: Կարևորեք ձեր փոքրիկի հայրենագիտական գիտելիքները, որն առաջին քայլը պետք է լինի նրա ուսումնառության ճանապարհին: Առանց հայրենիքի մասին գիտելիքների, ձեր փոքրիկը պարզապես «բոբիկ» կմտնի դպրոց: Ինչպես ձեր բալիկին ծանոթացնում եք ձեր տան սենյակներին, բակին, հարևաններին, այնպես էլ պետք է ծանոթացնեք այն երկրին, որտեղ նա ապրում է: Այդպիսով, դուք էլ հպարտանալու տեղիք կունենաք, երբ ձեր փոքրիկը անծանոթ մի միջավայրում կդրսևորի իր գիտելիքները: Ձեր իսկ օրինակով ձեր փոքրիկի մեջ հայրենիքի հանդեպ հպարտություն սերմանեք:

Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին` Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին:

 

Այլ հոդվածներ …