Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած` նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:

Ըստ ժողովրդական ավանդության` Արագածի չորս գագաթներին առանց պարանի կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը: Այդ կանթեղը մշտավառ է և տեսանելի միայն արդար մարդկանց համար:

Ասում են, թե երբ Աստված ստեղծում է բոլոր ցեղերին ու ազգերին, դրանից հետո սկսում է երկրներ բաժանել նրանց: Մինչև գալիս է հայի հերթը, արդեն բաժանված էր ամբողջ աշխարհը, և մնացել էր մի քարքարոտ հողակտոր միայն: «Ինչպե՞ս պիտի ապրեք այս չոր ապառաժների վրա»,- կարեկցանքով հարցնում է Աստված հային:

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները: Ամբողջ ամառ նա լավ կերակրում է հոտերը: Վրա է հասնում խիստ ձմեռը: Վախեցած իշխանը կարգադրում է անասուններին քշել տաք տեղեր: Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ գիշերով սկսվում է բուքը: Անասուններից շատերը խեղդվում են, մնացածներն էլ սոված մնում:

Կա հինավուրց մի զրույց: Ասում են` Արցախ աշխարհը հին ժամանակ Հայաստանի նահանգներից մեկն էր: Լուր են տանում Հայկ Նահապետին, թե` այս կողմերում հողը չի դիմանում ցանքերին, ամենաթեթև անձրևից անգամ հողի վերին շերտերը պոկվում են ու հասուն արտերը ցեխակոլոլ անում: Հայկ Նահապետը իր որդի Արամանյակին ուղարկում է այս երկրամասը և հանձնարարում. «Գնա, ծառ ու թուփ տնկել տուր. Միայն այդ դեպքում հողը դիմացկուն կդառնա ու չի սահի»:

Սիրելի' մայրիկներ, Ձեր փոքրիկի մեջ հայրենասիրության սերմնացանները դուք պիտի լինեք, իսկ հայրենիքի հանդեպ սերը պետք է սերմանվի հենց օրորոցից: Ձեր երեխան պետք է սովորի հարգել մեր պետության խորհրդանիշերը` օրհներգը, դրոշը, զինանշանը և պետք է իմանա դրանց խորհուրդն ու նշանակությունը: Պետք է հասկանա ու գիտակցի, որ օրհներգը լսում են ոտքի կանգնած ու լուռ, այդ ընթացքում մաստակ չեն ծամում, չեն խոսում, չեն ծիծաղում: Պետք է ճանաչի մեր պետական դրոշն ու զինանշանը և գիտակցելով դրանց խորհուրդը` հարգանք տածի: Ստորև ներկայացնում ենք ՀՀ պետական խորհրդանիշերի մասին համառոտ տեղեկատվություն և խորհուրդ ենք տալիս հենց այսօրվանից Ձեր փոքրիկի հետ խոսել այդ մասին: Սիրելի մայրիկ, Ձեր երեխայի անհատականությունը հաշվի առնելով, մատուցեք տեղեկատվությունը Ձեր բալիկի լեզվով: