Վայոց Ձորի անվան առաջացումը

Փոքրիկիս հայրենիքը

Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները: Ամբողջ ամառ նա լավ կերակրում է հոտերը: Վրա է հասնում խիստ ձմեռը: Վախեցած իշխանը կարգադրում է անասուններին քշել տաք տեղեր: Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ գիշերով սկսվում է բուքը: Անասուններից շատերը խեղդվում են, մնացածներն էլ սոված մնում:

Իրար հետևից հիվանդանում ու մահանում են նաև իշխանի ընտանիքի անդամները: Հովիվներն ու նախրապանները փախչում են:Ձորաբերանին մնում է իշխանը իր հիվանդ կնոջ հետ: Կորցրած փրկվելու ամեն մի հույս` նա գլխին է տալիս և նայելով շրջապատի խոր ձորին` աղաղակում է. «Ա~խ, վա~յ ձոր, ա~խ, վա~յ ձոր»: Այդ օրվանից էլ գավառի անունը մնում է Վայոց Ձոր:

«Հայկական ավանդապատումներ», Երևան, 2009թ.