Արաքս գետի անվանակոչությունը

Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին` Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին:

 

Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, թաքստոցից սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենքիը` գնում է օտարության մեջ ապրելու: Իմանալով այդ մասին` Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև նրա անունով կոչվում է Արաքս:

«Հայկական ավանդապատումներ», Երևան, 2009թ.