Շաքիի ջրվեժ`Սյունիքի հրաշքը

Փոքրիկիս հայրենիքը

Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18մ է:

Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի: Համաձայն ավանդության` մի զավթիչ, տեսնելով

Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ` Շաքի գետի վրա: Բարձրությունը 18մ է:

Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի: Համաձայն ավանդության` մի զավթիչ, տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ: Հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ: