Մայրաքաղաք Անի

Փոքրիկիս հայրենիքը

Անին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է պատմական Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին:Հայ մատենագրության մեջ Անին որպես ամրոց հիշատակվում է V դ.։ Բագրատունիները 961թ. Անին հռչակեցին Հայաստանի մայրաքաղաք։

IX-XIII դդ. իր ծաղկման շրջանում Անիում աննախադեպ զարգացման են հասնում քաղաքաշինությունն ու կառուցողական արվեստը, արհեստներն ու առևտուրը, գիտությունն ու մշակույթը։ Քաղաքի պեղումներն ի հայտ

Անին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքն է։ Գտնվում է պատմական Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին:Հայ մատենագրության մեջ Անին որպես ամրոց հիշատակվում է V դ.։ Բագրատունիները 961թ. Անին հռչակեցին Հայաստանի մայրաքաղաք։

IX-XIII դդ. իր ծաղկման շրջանում Անիում աննախադեպ զարգացման են հասնում քաղաքաշինությունն ու կառուցողական արվեստը, արհեստներն ու առևտուրը, գիտությունն ու մշակույթը։ Քաղաքի պեղումներն ի հայտ բերեցին աշխարհիկ ու պաշտամունքային վեհաշուք կառույցների մնացորդներ, նյութական ու հոգևոր մշակույթի բազմաթիվ նմուշներ։ XIX դ.վերջերից մինչև 1917թ. Անիում պեղումներ է կատարել նշանավոր արևելագետ Ն.Մառի գլխավորած արշավախումբը, որի կազմում էին հայ անվանի գիտնականներ Թ.Թորամանյանը, Հ.Օրբելին և ուրիշները։