Գանձասար

Փոքրիկիս հայրենիքը

Գանձասարը Արցախի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Տարածքը ծառաստան է, բնությունը հատկապես աշնանը  կարծես հրաշք լինի: Գանձասարն  իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։

Գանձասարի  համալիրը բաղկացած է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց,  գավթից, սեղանատնից և դպրոցի շենքից: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216 – 1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400– 1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ 1923-ից` Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել: Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1990-ականներին, վնասվել է նաեւ Գանձասարի վանքը: Մինչեւ հիմա պատերին երեւում են արկերի հետքերը: Բայց պատերազմի ավարտից հետո այն նորոգվեց ու այսօր Արցախի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է: