Հայերն այսօր հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Փոքրիկիս հայրենիքը

Սիրելի փոքրիկ, իսկ դու այսօր արդեն ծաղիկներ դրե՞լ ես Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին: Եթե ոչ, ապա խնդրիր մայրիկիդ ու հայրիկիդ, որ քեզ անպայման Ծիծեռնակաբերդ տանեն:

99 տարի առաջ այս օրերին հայության համար դժվար շրջան էր. Թուրքերը

Սիրելի փոքրիկ, իսկ դու այսօր արդեն ծաղիկներ դրե՞լ ես Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին: Եթե ոչ, ապա խնդրիր մայրիկիդ ու հայրիկիդ, որ քեզ անպայման Ծիծեռնակաբերդ տանեն:

99 տարի առաջ այս օրերին հայության համար դժվար շրջան էր. Թուրքերը հայերից խլեցին իրենց հողերն ու տները, զրկեցին հայրենիքի մեծ մասից և շատ մարդկանց էլ սպանեցին: Իհարկե, հայերը հերոսաբար պայքարեցին Վանում, Մուսալեռում, բայց, ցավոք, ոչ բոլոր բնակավայրերում հաջողվեց ինքնապաշտպանություն կազմակերպել: Թուրքերի ձեռքով սպանվեց 1,5 միլիոն հայ:

Զոհերի հիշատակը հայությունը հարգում է ապրիլի 24-ին, քանի որ հենց այս օրը թուրքերը ձերբակալեցին ու մահվան ուղարկեցին 600 հայ մտավորականներին:

Այս օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելով՝ ամեն հայ վկայում է, որ չի մոռացել թուրքերի կատարած հանցանքը, և մենք պայքարելու ենք արդարության վերականգնման համար ու մի օր հետ ենք ստանալու մեր պապերի հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը: