Բագրատունիների արքայատոհմ

Փոքրիկիս հայրենիքը

Բագրատունիների արքայատոհմն ու թագավորությունը հիմնադրել է Աշոտ Ա Մեծը: Մինչև թագադրումը նա եղել է Հայոց սպարապետ, ապա Արաբական խալիֆայությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը:

Աշոտ Բագրատունու օրոք վերակազմավորվել է Հայոց բանակը: Այդ տարիներին հայկական զորքի թիվը կազմել է 40 հազար: 885թ.-ին Աշոտը Արաբ խալիֆի կողմից ճանաչվել է Հայոց արքա: Նրան արքայական թագ է ուղարկել նաև Բյուզանդիայի հայազգի Վասիլ 1-ին կայսրը: Այդպիսով միջազգային ճանաչում է ստացել և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայոց թագավորությունը: Աշոտ Մեծից հետո թագավոր դարձած նրա որդին՝ Սմբատ Ա-ի որոք Հայաստանի զարգացումը շարունակվել է: Նա Հայոց մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Սմբատ Ա-ին հաջորդել է որդին՝ Աշոտ Երկաթը, ում հաջողվել է երկրից վտարել արաբներին և միավորել երկիրը: Աշոտ Երկաթը զավակ չի ունեցել, ինչի համար էլ նրան փոխարինել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը, որը Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի կառավարման տարիներին Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր փուլն է սկսվում, իսկ նրան հաջորդած Սմբատ Բ Տիեզերակալի օրոք՝ ուժեղանում է կենտրոնական իշխանությունը:Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատի մահվանից բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Անին: 1045 թ-ին Բագրատունիների վերջին արքա Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսրը գրավում է Անին և վերացնում Բագրատունիների հայկական պետությունը: