Մուշ և Օհանավանք. անվանակոչության ժողովրդական տարբերակը

Փոքրիկիս հայրենիքը

Տարոնում ժամանակին ապրել է Աստղիկ անունով մի գեղեցկուհի: Իրեն հետապնդող երիտասարդների աչքից հեռու մնալու համար նա ցերեկը թաքնվել է և միայն գիշերն է դուրս եկել: Աստղիկը սովորություն է ունեցել լողանալու Գուռգուռա գետի ջրառատ ավազանում: Իմանալով այդ մասին` տարոնցի երիտասարդները մոտակա լեռան վրա խարույկ են վառում` Աստղիկի մարմինը տեսնելու համար: Նրանց աչքից պաշտպանվելու

Տարոնում ժամանակին ապրել է Աստղիկ անունով մի գեղեցկուհի: Իրեն հետապնդող երիտասարդների աչքից հեռու մնալու համար նա ցերեկը թաքնվել է և միայն գիշերն է դուրս եկել: Աստղիկը սովորություն է ունեցել լողանալու Գուռգուռա գետի ջրառատ ավազանում: Իմանալով այդ մասին` տարոնցի երիտասարդները մոտակա լեռան վրա խարույկ են վառում` Աստղիկի մարմինը տեսնելու համար: Նրանց աչքից պաշտպանվելու համար Աստղիկը Տարոնի դաշտը պատում է մշուշով, որից գավառը ստանում է Մուշ անունը:

***

Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Նոր Բայազետի գավառը, Այրիվանք գյուղի բնակիչները հավաքվում են իրենց գյուղի վանքում, ներսից փակում են դռները և ապավինում  են վանահայր Օհանին: Սա մեծ ջերմեռանդությամբ սկսում է աղոթել Աստծուն, որ նա փրկի իր ժողովրդին: Աստծո հրամանով վանքում հավաքված մարդիկ աղավնի են դառնում ու թռչելով ազատվում են Թեմուրի սրից: Այս օրվանից Այրիվանք գյուղի վանքը կոչվում է Օհանավանք կամ Հովանավանք: