Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է. այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է:
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է: Երկրի գլխավոր քաղաքի տիտղոսն այն կրում է սկսած 1918 թվականից:
2793-ամյա Երևանը հիմնադրել է Արգիշտի Առաջին թագավորը` մ.թ.ա. 782 թվականին: Քաղաքի հիմնամասը` Էրեբունի բերդաքաղաքը գտնվում է այժմյան Երևանի հյուսիս-արևելյան կողմում:
Երևանը այժմ ունի մեկ միլիոնից

Երևանը այժմ ունի մեկ միլիոնից ավել բնակիչ: Այն գտնվում է ծովի մակարդակից 865-1390 մետր բարձրության վրա: Քաղաքի միջով հոսում է Հրազդան գետը, որը սկիզբ է առնում բարձրադիր Սևանա լճից ու թափվում է Արաքս գետը: Հրազդան գետի կիրճը քաղաքը բաժանում է երկու մասի:Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1924 թվականին նախագծեց Երևանի գլխավոր հատակագիծը: Սկզբում քաղաքի նախագիծն այնպիսին էր, որ հնարավորություն էր տալիս տեսնել Արարատ լեռը յուրաքանչյուր շինությունից:
Այժմ երևանը Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետական կոթողներով: Առանձնանում են օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` Մայր Հայաստան հուշարձանը:
Երևանը հարուստ է նաև հին ու նոր եկեղեցիներով: Այն հինավուրց ու միաժամանակ նոր քաղաք է: